Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում սպաների առջև ունեցած ելույթի շրջանակներում հայտարարել է երկրի միջուկային զինանոցի կրճատման մասին: Գրում է Russian.rt.com-ը:
«Ֆրանսիան իր միջուկային զինանոցը կրճատել է մինչև 300 մարտագլխի», - Интерфакс լրատվական գործակալությունը մեջբերում է Մակրոնի խոսքերը:
Մակրոնը նշել է, որ դա «անհրաժեշտ նվազագույնն» է միջուկային զսպման համար:
Նա նաև կոչ է արել եվրոպական երկրներին ակտիվորեն գործել աշխարհում սպառազինությունների վերահսկման ոլորտում:
Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ անհրաժեշտ է զենքի վերահսկման վերաբերյալ բանակցություններ վարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ: