f

Անկախ

Վարկավորման երաշխավորության ինստիտուտի փոփոխություններն անհամաչափ են. Հայաստանի բանկերի միություն


Վերջերս Լուսավոր Հայաստան կուսակցության կողմից ազգային ժողովում նեկայացվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (այսուհետ Նախագիծ)՝ երաշխավորության ինստիտուտի կարգավորումների վերաբերյալ, որն արդեն իսկ առաջին ընթերցմամբ ընդունվել է:

Այս առնչությամբ, հայաստանի բանկերի միության տարածած հաղորդագրության եջ ասվում է.

«Նախագիծն անդրադառնում է պարտատիրոջ ու երաշխավորի միջեւ հարաբերություններին. մասնավորապես՝ իմպերատիվ արգելվում է երաշխավորների լայն շրջանակի համապարտ պատասխանատվության ինստիտուտը եւ կիրառվում է սուբսիդիար պատասխանատվություն, երբ ենթարդվում է, որ բանկը կարող է երաշխավորից ակնկալել վճարումներ այն դեպքում, երբ սպառվել են պարտապանից գումարը գանձելու բոլոր հնարավոր միջոցները: Վերջինս գործնականում էապես բարդ կիրառելի կամ կիրառելի չէ, ինչի հետեւանքով շատ դեպքերում կորում է երաշխավորության ինստիտուտի իմաստը։ Նախագծով ներկայացվում են նաեւ երաշխավորի հետ այլ հարաբերություններ, օրինակ՝ երաշխավորության առավելագույն գումարի, երաշխավորության ժամկետի ամրագրման պարտադիր պահաջ եւ այլն, որոնք կամ ինքնանպատակ են, կամ դրանց կիրարկումը հնարավոր չէ՝ հաշվի առնելով առկա անորոշությունները։

Վարկավորման գործընթացներում երաշխավորության ինստիտուտն ունի ռազմավարական նշանակություն եւ առաջին հերթին վերաբերում է առավել ցածր վարկունակ հաճախորդների սպասարկման ճկունությանը եւ համեմատաբար փոքր վարկերի սպասարկմանը: Հետեւապես, պետք է ամրագրել, որ երաշխավորման գործունեությունը ՀՀ բանկային համակարգում ունի նաեւ սոցիալական ուղղվածություն` նկատի ունենալով նաեւ ՀՀ-ում արդեն ավելի քան մեկ տասնամյակ ձեւավորված ու կայացած երաշխավորման ինստիտուտի կիրառման պրակտիկան:

Միջազգային փորձը նույնպես վկայում է, որ բանկային վարկերի երաշխավորման գործունեությունն առաջին հերթին վերաբերում է սոցիալապես խոցելի խմբերին, որոնք չունեն համապատասխան եկամուտներ, վարկային պատմություն եւ ցածր սքորինգ: Այս գործիքը մասնավորապես օգնում է օրինակ` աշխատանք չունեցող կամ առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդների ուսման վարկավորմանը, երբ որոշ ֆիզիկական անձինք կամ գործատուները տալիս են վարկավորման երաշխավորություն: Այս գործիքը կարող է վերաբերել նաեւ սթարթափերի նախնական փոքր ֆինանսավորումներին, գյուղատնտեսության մեջ ինքնազբաղվածներին եւ այլն:

Նախագծով հարված է հասցվում վերը ներկայացված գործունեության կայունությանը:

Իրականացվող փոփոխությունների արդյունքում սահմանափակվում է երաշխավորման ինստիտուտի կիրառումը, իսկ կիրառված դեպքերում գրեթե անհնարին է դառնում երաշխավորից բավարարում ստանալու հնարավորությունը, որը բերելու է այդ ինստիտուտի ոչ լիարժեք կիրառմանը:

Նախագծի ընդունման հիմնավորումներից է այն պնդումը, թե անձինք ստանձնում են պարտապանների երաշխավորությունը, քանի որ չեն պատկերացնում հնարավոր իրավական հետեւանքների մասին:

Անընդունելի եմ համարում երաշխավորության ինստիտուտի մեջ համապարտ պատասխանատվության սահմանափակումը, քանի որ վերջինս հակասում է  քաղաքացիաիրավական օրենսդրության մի շարք սկզբունքներին, մասնավորապես քաղաքացիները եւ իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով եւ ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները եւ պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք իրավասու է իր կողմից կնքվող գործարքում որոշելու իր պատասխանատվության սահմանները:

Ինչ վերաբերվում է նրան, որ երաշխավորներից ոմանք չեն պատկերացնում հնարավոր իրավական հետեւանքների մասին, ապա պետք է նշել, որ չի կարելի հարցը կարգավորել` քաղաքացիներին իրենց այդ իրավունքից զրկելով:

Նշված իրավիճակում կարելի է շարունակել միջոցներ ձեռնարկել՝ ուղղված ազգաբնակչության ֆինանսական/իրավական գրագիտության բարձրացմանը: Վերջին տարիներին շարունակաբար կատարվել են մի շարք բարելավումներ, որոնք ուղղված են եղել բարձրացնելու երաշխավորների իրազեկվածությունը, նպատակուղղված են եղել հրավիրելու նրանց ուշադրությունը կքնվող պայմանագրերին, դրանց պայմաններին եւ իրենց կողմից ստանձնվող պարտավորություններին (oր. Կանոնակարգ 8/06-ի կարգավորումները):

Թեեւ նախագիծը ներկայացվել է, որ երաշխավորների շահերի պաշտպանության նպատակ է հետապնդում, սակայն առաջարկվող փոփոխությունը անբարենպաստ հետեւանքներ է ունենալու, ոչ միայն վարառուների, այլ նաեւ հենց երաշխավորների համար:

Նախագիծը էապես բարդացնում եւ աղավաղում է երաշխիքի ինստիտուտը. բացի մի շարք անհամաչափ տեխնիկական խնդիրներից, կտրուկ թուլացվում է վարկավորման երաշխիքը, որի արդյունքում վերը նշված խոցելի վարկառու հաճախորդները ֆինանսների հասանելիության խնդիր կունենան:

Ինչ վերաբերվում է երաշխավորներին, ապա Նախագծով պարտադրվող գործընթացը` պարտատիրոջ դեմ դիմել դատարան, մինչ երաշխավորի դեմ հայց ներկայացնելը, ապա մինչեւ դատական գործընթացի ավարտը երաշխավորի փաստացի պարտավորության գումարը կարող է էապես աճել՝ պարտատիրոջ կրած դատական ծախսերի, երաշխավորությամբ ապահովված պարտավորության նկատմամբ կիրառվող տույժերի, այլ կիրառելի վճարների հաշվին, որոնք հետագայում կներառվեն երաշխավորին ներկայացվող պահանջի ընդհանուր գումարի հաշվարկում։

Նախագծով մեծ վնաս է հասցվում նաեւ վարկավորման մի շարք գործիքակազմերին: Մասնավորապես, միջազգային լավագույն փորձով ընդունված է անձի ֆինանսական հնարավորության եւ հեղինակության գնահատմամբ անգրավ ֆինանսավորումների իրականացումը: Միայն երաշխավորությամբ ֆինանսավորման տարբեր գործիքների կիրառման ինստիտուտը ՀՀ-ում զարգացման փուլ էր ապրում, մասնավորապես ֆակտորինգային ֆինանսավորման գործիքակազմում, իսկ նման օրենսդրական կարգավորման արդյունքում բանկերը ստիպված կլինեն նվազեցնել կամ նույնիսկ հրաժարվել նմանատիպ, ինչպես նաեւ մի շարք այլ գործիքակազմերից, ինչը կտրուկ ֆինանսական ազդեցություն կունենա թե՛ տնտեսվարողների եւ թե՛ երկրի տնտեսության վրա:

Վերը նշված պատճառներով, Նախագծի ընդունումը կարող է հանգեցնել վարկավորման տոկոսադրույքների բարձրացման, պարտավորության ապահովման միջոցների նկատմամբ սահմանվող պահանջների խստացման եւ այլ անբարենպաստ հետեւանքների։

Հաշվի առնելով, որ Նախագիծն էապես թերի է եւ հաշվի չեն առնվել պրակտիկ խորքային ռիսկերն ու խնդիրները, առաջարկում ենք նախքան հաջորդ ընթերցումները, Ազգային ժողովում գործող հանձնաժողովներում վերադառնալ նախագծի քննարկմանը եւ նախագիծը համապատասխանեցնել իրական պահանջներին այնպես, որ չլինեն չհամակարգված ու միակողմանի փոփոխություններ, որոնք միարժեքորեն կհարվածեն վարկավորման ներառականությանն ու ճկունությանը: ՀՀ բանկերի համապատասխան մասնագետները պատրաստ են մասնակցել քննարկումներին` հստակ լուծումների առաջարկներով: 

Գտնում եմ, որ օրենսդրական փոփոխությունները պետք է էլ ավելի հեշտացնեն իրավահարաբերությունների նորմատիվ կարգավորումը, այլ ոչ թե դրանք բարդացնեն կամ կարգավորումից հանեն:

Լուսավոր Հայաստան

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին