Բոլորն էլ արդեն գիտեն, թե մեր գյուղի վիճակը ոնց է. գյուղի բնակիչները մինչեւ այսօր մի մարդու նման կանգնած են, իրենց գյուղեը չել լքել ու չեն լքի: Այս մասին հայտնեց Տավուշի մարզի Չինարիի գյուղի բնակիչներից մեկը:
«Մենք միշտ պատրաստ ենք զինվորի կողքը կանգնելու: Մենք վախեցած չենք, ոչ մի տեղ չունենք գնալու եւ մեր հայրենիքը պաշտպանելու ենք: Ամեն ինչով էլ զբաղվում ենք, այգի էլ ենք մշակում, նարդի էլ ենք խաղում, եթե պետք է լինում օգնում ենք մեր համագյուղացիներին: Էսպիսի պահերին ավելի ենք մտերմանում, զինվորն էլ է տեսնում, որ գյուղացիք իր կողքը կանգնած են:
Մեր զինվորների ցավը տանեմ, էս 3-4 օրվա մեջ ցույց տվեցին, թե ինչ արծիվ տղերք ունենք, իրենց հալալ է»,-ասաց նա:
Մեկ ուրիշ գյուղացի էլ հավելեց. «Մենք թուրքից չենք վախում, ես գիտեմ դրանց, վախկան ցեղ են: Մենք բոլորս միավորված մեր երկիրը, մեր գյուղը պաշտպանում ենք: մեր գյուղի ավանդույթը էդ ա»: