Ադրբեջանը երեկ ՄԵԾ “ՆՎԵՐ” մատուցեց Հայաստանին՝ հայտարարելով, որ պատրաստվում է հարվածել հայկական ատոմակայանին…Իսկապես, այս երկրի կառավարության անգրագիտությունն ու իդիոտիզմը անբուժելի են: Եվ այսպես, նախ՝ իրական վտանգի մասին, հետո՝ կբացենք “ՆՎԵՐԻ” թեման:
Ատոմակայանին հարվածելու նրանց երազանքը Հայաստանի համար լուրջ վտանգ չի ներկայացնում մի շարք պատճառներով.
1. Հզոր հակաօդային բազմաստիճան պաշտպանություն՝ հեռակա և մոտակա տիրույթներում:
2. Արդիականացված ռեակտոր մի քանի աստիճանի պաշտպանական շերտերով:
3. Տեխնոլոգիական անլուծելի պատնեշներ և անվտանգության համակարգեր, որոնք գրեթե բացառում են արտաքին հարվածով խաղաղ ատոմոկայանից միջուկային պայթյուն ստանալը, կամ վտանգավոր նյութերի արտանետումը:
4. Հայաստանն ունի մեծ թվով բարձրակարգ մասնագետների ազգային գիտա-ինժեներական կազմ, այդ թվում՝ միջուկային ֆիզիկոսներ, որոնք, ձեռքները ծալած նստած չեն, այլ պրակտիկ աշխատում են…
5. Հայաստանի ատոմակայանում կա Ռուսաստանի ուղղակի մասնակցությունը տարբեր առումներով - մասնագետներ, հումք-վառելիք, կառավարում և այլն։ Հարվածը Մեծամորի ատոմակայանին կնշանակի նաև հարված Ռուսաստանին: Հետևաբար ակնհայտ է, որ ատոմակայանը պաշտպանվում է նաև ռուսների կողմից, և հարվածի դեպքում, եթե անգամ հրաշքով “հաջողեն”՝ անհամաչափ ծանր պատասխան կստանան նաև Ռուսաստանից:
6. Ատոմակայանի դիրքը, աշխարհագրությունն ու քամիների ուղղությունն այնպիսին են, որ, եթե անգամ լինի ռադիոակտիվ նյութերի արտանետում՝ ավելի շատ կտուժեն Թուրքիան, նաև հենց իրենք՝ Ադրբեջանը, ցավոք՝ նաև Վրաստանը, Իրանը և այլ երկրներ։
7. Բացի այդ, Ադրբեջանում լավ գիտեն որ մենք ունենք (առնվազն) օգտագործված միջուկային վառելիք (մեկ քայլ պակաս լիարժեք միջուկային մարտագլխիկից) եվ դա տեղ հասցնելու բազմաթիվ անկասելի միջոցներ։ Հայաստանի ատոմակայանին հարվածելու փորձն անգամ, միջազգային իրավունքով մեզ տալիս է համարժեք, և անգամ՝ անհամարժեք ծանր պատասխան հարված հասցնելու իրավունք: Իսկ այդպիսի հարված հասցնելու մեր հնարավորությունը հազարապատիկ ավելի հեշտ է, քան իրենց երազանքը…
Այժմ “ՆՎԵՐԻ” մասին:
Օդում “դատարկ փամփուշտ կրակելով” Ադրբեջանն իրեն գցեց իր սեփական թակարդը, իսկ մեզ տվեց “երկար լեզու” և իրավական հիմքեր՝ Արցախը Հայաստանի կազմում միջազգայնորեն ճանաչելու, դիվանագիտական, միջազգային հարաբերությունների, ռազմական արդյունաբերության զարգացման և այլ ուղղություններում:
Փաստացի Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց միջազգային մակարդակում պետական տեռորիզմով զբաղվելու և ցեղասպանություն իրականացնելի իր մտադրության մասին: Սա քաղական և, ամենակարևորը՝ իրավական հիմքեր է ստեղծում հետևյալի համար.
1. Անքննարկելի ապացույց է միջազգային հարթակներում, որ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանի որ Արցախի բնակչությանը ուղղակի սպառնում է ցեղասպանություն: Ավելին՝ հիմքեր է տալիս նաև անվտանգության եղած գոտիների (ազատագրված տարածքների) ընդլայնման համար, եթե հարկ լինի: Ուստի Արցախյան հակամարտության կարգավորման միջազգային ջանքերի բոլոր մակարդակներում Հայաստանի համար ստեղծվում է ևս մեկ՝ խիստ ծանրակշիռ հաղթաթուղթ:
2. Միջազգային օրենքներով և ՄԱԿ-ի կանոնադրության 51 հոդվածով Հայաստանը ստանում է իրավական հիմնավորում՝ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանվելու, այդ թվում՝ միջուկային զենք ստեղծելու համար, քանի որ իրեն սպառնում են միջուկային պետական տեռորիզմով:
3. Հայաստանը ստանում է հնարավորություն՝ միջազգային և միջպետական բոլոր տեսակի հարաբերություններում պահանջելու, որ Ադրբեջանին արգելվի ունենալ խաղաղ կամ ոչ խաղաղ միջուկային տեխնոլոգիաներ և միջոցներ: Այդ թվում՝ պետք է արգելվի ատոմակայանի կառուցում, միջուկային տեխնոլոգիաների, նյութերի, սարքերի ներկրում կամ արտադրություն և այլն:
4. Հայաստանը և հայկական լոբբին կարող են պահանջել, որ արգելվի Ադրբեջանին զենքի մատակարարումը, հատկապես՝ հարվածային զենքերի:
5. Համապատասխան աշխատանքի միջոցով՝ տարբեր երկրների օրենսդիրների և միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը պետք է ճանաչվի որպես միջուկային սպառնալիք, պետական տեռորիզմ և ցեղասպանություն քարոզող ու խրախուսող երկիր, ինչը պետք է հանգեցնի տարատեսակ սանկցիաների, դատերի, ակտիվների սառեցման և այլն:
6. Անմիջապես պետք է կասեցվի ամերիկյան ռազմական ամբողջ օգնությունը Ադրբեջանին:
7. Հայաստանն այլ երկրներից կարող է լիարժեք հիմնավորմամբ ստանալ ռազմական և տեխնոլոգիական օգնություն՝ սեփական անվտանգության համակարգի ամրապնդման համար: Եվ սա դեռ ամենը չէ…
Այսպիսով՝ Ադրբեջանի տխմար հայտարարության արդյունքում՝ իրենք ստացան ԶՐՈ օգուտ և հսկայական վնասներ, իսկ մենք՝ անսպառ օգտակար հնարավորություններ:
Երբ ոչխարները կրծոտում են կանաչը՝ դա իսկապես շատ վտանգավոր է, քանի որ նեղ մռութով արմատախիլ են անում բույսը, և այդտեղ երկար ժամանակ խոտ չի աճում, հողը էրոզիայի է ենթարկվում: Ադրբեջանցիները վտանգավոր կլինեն Հայաստանի համար միայն մեկ դեպքում - եթե երազում ոչխար արածեցնեն մեր սարերում: Այլ վտանգ չկա, անգամ որսորդական հրացան գործածել չգիտեն, էլ ուր մնաց ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ… Թան էլ չէ, փրթած մածուն…