f

Անկախ

Մեր «Իսկանդեր»-ները նախատեսված են ոչ թե տոնական հրավառության, այլ թշնամու շահերին հարվածելու համար


Ինչպես կարելի էր ակնկալել Ադրբեջանի տարածքում արևմտյան խողովակագծերի անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին ՀՀ ԱԺ «անկախ» պատգամավորի «խաղաղասիրական» հերթական կոչին թշնամին պատասխանել է իր հայտնի ոճով:

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծմամբ, ինչը միջազգային միջուկային հանցագործություն է համարվում:

Ի դեպ, սա առաջին անգամը չէ որ մեր կողմից հնչեցվող խաղաղասիրական կոչերը նման պատասխանի են արժանանում թշնամու կողմից:

Հիշենք «ժողովուրդներին խաղաղության համար նախապատրաստելու» մասին ամբողջ 2,5 տարի հնչեցվող հայտարարությունները, որոնց բոլորին, ինչպես այս դեպքում, թշնամին պատասխանել է կոշտ դիրքորոշմամբ ու շարունակ մեծացող ախորժակով:

Կոռումպացված «նախկինների» շնորհիվ մեր բանակն այսօր օժտված է «Իսկանդեր»-ներով որոնք հակառակ արման բաբաջանյանի ենթադրության նախատեսված են ոչ թե տոնական առիթներով օդում հրավառություն անելու համար այլ անհրաժեշտության դեպքում կարող են խոցել Ադրբեջանի տարածքից անցնող խողովակագծերը, եւ ոչ միայն դրանք:

Արևմտյան շահերը սեփական երկրի շահերին գերադասող պատգամավորին պիտի հիշեցնել, որ իր մատնանշած խողովակագծերը ոչ միայն էներգետիկ նշանակություն ունեն արևմուտքի համար, այլ մեր թշնամուն ապահովում են դոլարներով, որոնց միջոցով գնված արկերն այսօր հարվածում են մեր սահմանամերձ գյուղերի խաղաղ քաղաքացիներին:

Ի դեպ, իրենց էներգետիկ անվտանգությամբ այդ աստիճան մտահոգված արևմտյան երկրները մեզ խաղաղասիրական կոչեր ուղղելու փոխարեն թող հասցեական հայտարարությամբ դատապարտեն ու զսպեն լարվածություն առաջացնող ադրբեջանական կողմին, ինչը բնականաբար կարող է երաշխավորել հիշյալ խողովակագծերի անվտանգությունը:

Ռոբերտ Մարկարյան ՖԲ Գրառում Ատոմակայան խմբագրի ընտրանի

Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Բայց Փաշինյանը սխալվում է, որովհետև ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ՄՈՌԱՆԱ, ՉԵՆ ՈՒՐԱՆԱ ՈՒ ՉԵՆ ՆԵՐԻ։
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ․Սուրեն Պետրոսյան
«Դինամո» մարզադահլիճում թաեքվոնդոյի մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծել նրան
Վազգեն Մանուկյանի նամակը Կոնստանտին Զատուլինին
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Միզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. Փաստաբան
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Սահմանվեց էկոպարեկային ծառայողի հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը
Կիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն Պապիկյան
Freedom House. Հայաստանում կոռուպցիայի վիճակի ընկալումը նախորդ տարիների համեմատ լճացում է դրսևորում
Ավելին
Ավելին