Սեյսմոլոգները Պանամայի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են արձանագրել։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դավիթ քաղաքից 120 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է ավելի քան 80 հազար մարդ:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 5,7 կմ խորության վրա:
Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկությունը բացակայում է։