f

Անկախ

ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆ -70 Պարուրված լոռեցու հպարտությամբ


Ի՞նչ է մարդու կյանքը.լոկ ակնթարթ, վաղանցիկ երազ, հորինված հեքիաթ… 
Մի գեղեցիկ հեքիաթ է Հայաստանի վաստակավոր դերասան Բորիս Պեպանյանի կյանքը:

Հեքիաթ է նրա կյանքը, բայց՝ոչ հեքիաթագրի հորինվածք: Նրա կյանքը լեցուն է բազում ակնկալներով, ինքնատիպ դիպվածներով…
Երջանկության բանաձևը մարդն ինքն է տալիս: Երջանկությունը վայրկյանի, ապրած պահի մեջ է՝ առաջին սերը, անդրանիկ զավակի ծնունդը, առաջին բեմը…
-    Հպարտ եմ, որ Լոռեցի եմ, երջանիկ եմ իմ ընտանիքով, բեմը իմ կյանքն է, - այսպես ներկայացրեց իր կյանքի բանաձևը, երջանկության իր ինքնատիպ բնորոշումը Բորիս Պեպանյանը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Տարիներ առաջ եմ անձամբ զգացել այդ հպարտությունը, երբ անվանի դերասանն իր արմատներին հենված հսկայական «սաղարթով» ներկայացրեց հայրենակից Լոռեցի ծերունի Վանուշին Ժիրայր Անանյանին «Տեր, մի թող մեզ անտեր» ներկայացման մեջ: 
Երևանյան շոգն էր ընդամենը հիշեցնում, որ ես Լոռումչեմ, ինձ թվում էր՝ դահլիճում բոլորը ինձ հարազատ են, հարևան ու բարեկամ: Ու այդ ամենի պատճառը Բորիս Պեպանյան դերասանի ու նրա ընկերների լիարժեք նվիրումն էր: Այդ մի քանի ժամվա ընթացքում մի քանի անգամ լսեցի «Այս երիտասարդը ծնվել է մեր թատրոնի համար» խոսքրը, որ երջանկահիշատակ ու, կասեի, բոլորիսկուռքերից մեկը դարձած Կարպ Խաչվանքյանը ասել է Բորիս Պեպանյանի մասին դեռ «Տաքսի, տաքսի» ներկայացումից էլ առաջ, երբ թատրոնի բեմումիր առաջին քայլերն էր անում գեղարվեստա-թատերական ինստիտուտի 1972թ. շրջանավարտը: 
Մեծ դերասանի առաջին բեմը եղել է հայրենի Ալավերդիում: Մետալուրգների այս քաղաքում փոքրից մեծի համար Գրիգորի Տիգրանիչի (Ժորա Պեպանյան) ընտանիքում 1950թ. հուլիսի 16-ին աշխարհին իր առաջին բարի լույսն է ասել Բորիս Պեպանյանը: Հետո ընտանիքը,հոր ծառայողական աշխատանքի հետ կապված, տեղափոխվել է Իջևան: 10 տարի անց՝կրկին Ալավերդի: 1968թ. Բորիս Պեպանյանը ավարտել է Ալավերդու Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը, նաև՝ երաժշտական դպրոցի ջութակի բաժինը: Դեռ 10-րդ դասարանի աշակերտ էր, երբ թատերասեր ալավերդցիները «Համեցեք Հակոբ Նշանիչի ծննդին» ներկայացման ավարտին ծափահարում էին Կոլիկ Նազարյանին, Մարգո Հովհաննիսյանին, Անիկ Վարդանյանին, Մացակ Անթառանյանին, նաև Բորիս Պեպանյանին: Այդ ծափերը շնորհաշատ Բորիսին ճանապարհեցին Երևան՝ գեղարվեստա-թատերական ինստիտուտ: Ճանապարհ, որմինչև այսօր Բորիս Պեպանյանին տարել- հասցրել են ԱՄՆ, Կանադա, Լիբանան, Իրան, Սիրիա, Իրաք… 
Ճանապարհ, որ 2002թ. Իրաքի միջազգային թատերական փառատոնում նրան բերեց «Գրան - պրի» մրցանակը տղամարդու լավագույն դերակատարման համար: 
Ճանապարհ, որի մի կանգառ 2003թ. ազդարարել է, որ Բորիս Պեպանյանն արդեն Հանրապետության վաստակավոր դերասան է, իրուսուցչի՝ Կարպ Խաչվանքյանի արժանի հետնորդներից մեկը: Ինքը՝ դերասանը, սիրում է կրկնել, որ մարդը ամբողջ կյանքում սովորում է և ինքըչէր լինի այդպիսին, եթե բախտ չվիճակվեր լինել մեծերի՝ Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամչյանի, Սեդա Մելյան-Քալանթարյանի բեմական ընկերը: Աշխատել է բեմական գործիհմուտ կազմակերպիչ Երվանդ Ղազանչյանի հետ: 
-    Ես հպարտ եմ, որԵրվանդ Ղազանչյանի նման մեծության կողքին եմ եղել: Ինձ շատերը դեռ Հովիկ են կոչում՝ կապված «Տաքսի, տաքսի» ներկայացման մեջՀովիկի դերակատարման հետ: Ի դեպ, այս ներկայացումը մեր թատրոնի համար մի ինքնատիպ այցեքարտ է: Ես հայկական կինոյում էլ այդպիսին եմ համարում «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմը: Այս գործերում հայն է իր կերպարով, իր մտածելակերպով, իր պարզությամբ, իր նվիրվածությամբ, իրմտքիթռիչքով: Ես ամեն օր արթնանում եմ այն զգացողությամբ, որ ապրել է ամեն մի հայ, հատկապես դերասանները, երբ Արուսյակ Վարդանյանը կով էր կթում: Այդ զգացողությամբ էլ ամեն անգամ բեմ եմ բարձրանում: Ես միշտ ինձ դահլիճում եմ զգում: Երազում եմ, որ ժողովուրդը թատրոնի դրամարկղի առջև հերթ կանգնի և խորհրդային տարիների նման փսփսա՝ ավելորդ տոմսակ չունե՞ք…

-    Ասացիք՝ երազում եմ: Իսկ շա՞տ են Ձեր անկատար երազները, - հարցնում եմ դերասանին:

-    Շատ են, գուցե շատ երազներ արդեն չեն էլ իրականանա: Փակագծեր չեմ ուզում բացել: Բայց կարծում եմ՝ այսօրվա երազները վաղվա հաղթանակների նախերգանքն են… Դերասանի կյանքը ինքնին երազների հանրագումար է: Առանց ռոմանտիկայի դերասանը վեր է ածվում նմանակողի, թեկուզ ինքնիրեն նմանակողի, ամեն դեպքում կենդանի շունչը և ուղիղ կապը հանդիսատեսի հետ բացակայում է կամ որնույնն է՝ թատրոնը…
 

Զգացի, որ շարունակությունը չի ուզում և,որ նույնն է,չի կարողանում արտաբերել: Ու նաև այդ կերպ զգացի Բորիս Պեպանյանի դերասանական հմայքը: 
Ընտանիքի և ընտանեկան ավանդույթների մասին էլ ինքնատիպ բացահայտումներ արեց: 1978թ. ամուսնացել է մասնագիտությամբ բժշկուհի Սուսաննա Մարտիրոսյանի հետ: 
Երեխաների մասին խոսելիս դերասանի աչքերում ես մի փայլ տեսա, հայրական երջանկության ցոլանքն էր դա: 

-    Թոռների մեջ ես ինձ եմ տեսնում: Հայրս ասում էր, որ իմ կրտսեր որդին՝ Գեորգին, իր շարունակությունն է: Որդիներիսմեջհորս եմ փնտրումու հաճախ նաև գտնում, իսկ ինձ արդեն երազում եմ տեսնելթոռնիկիսմեջ… Ի վերջո, սա է կյանքի օրենքը, սա է հայի, իսկինչո՞ւ միայն հայի, հավերժության օրենքը: Մայրս, - շարունակում է դերասանը, - տիկին Գոհարը մանկապարտեզի վարիչ էր: Մանկապարտեզում իշխողը խաղն էր, իսկ խաղը ինքնահաստատում է, խաղը դաստիարակություն է, կյանքի դպրոց: Թատրոնն էլ խաղ է, բայց ոչ թե մանկական խաղ, այլ մտքի խաղ, փիլիսոփայական խաղ, ու ես ամբողջ կյանքում իմ խաղն եմ խաղում: Ահա արդեն 48 տարի իմ խաղը մեծ բեմում է… Դա քչերին է տրված, բայց դա միայն իրավունք չէ, դա նաև պարտքի ու պատասխանատվության զգացում է, որ ամեն օր ինձ հետ է, երբ պառկում եմ քնելու, երբ արթնանում եմ, ու երբ քայլերս ինձ հարազատ թատրոն են բերում:

-    Իմ ամենամեծ պարգևը հանդիսատեսի ջերմ ժպիտն է, նրա ծափերն են ու բացականչությունները: Շատ անգամ եմ որոշել բեմից իջնելու հանդիսատեսի հետ դուրս գալ փողոց: Չէ՞ որ այստեղ ես ու հանդիսատեսը միասին ենք, միշտ անբաժան: Մի առանձնահատուկ հպարտություն եմ զգում, երբ ժողովուրդը կարողանում է գնահատել իսկական արվեստը: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց մշակույթի բուրգի գագաթին պետք է իսկական ու ճշմարիտ արվեստը գերիշխի: 

-    Իսկ ինչպե՞ս է ապրում վաստակավոր դերասանը:
 

-    Տարիների ընթացքում կարողացել եմ հանդիսատեսի հոգին ընկալել: Խոստովանեմ՝ շռայլություն չեմ տեսել, չեմ էլ ձգտել: Ապրել եմ ընտանեկան խաղաղ կյանքով, շատ դժվարություններ հաղթահարել եմ ծիծաղով, հումորով: Ես միշտ թատրոնի մեջ եմ, թատրոնն էլ՝ ինձ հետ:

Ապրում եմ պարուրված լոռեցու հպարտությամբ: Ես միշտլոռեցի եմ, Լոռին իմ ակունքն է, ու իմ ծնողներիվերջին հանգրվանը: Ցանկանում եմ, որ Ալավերդին վերագտնի իր նախկին արդյունաբերական փառքը: Կամենում եմ, որ ամեն մի ալավերդցի, ամեն մի լոռեցի, ամեն մի հայ իր աշխատանքն ունենա և ստիպված չլինի լքել հայրենիքը: Կուզենամ շենու առատ լինի Ալավերդին: Ուզում  եմ, որ մեծ բեմ լինի Ալավերդում,ու ես լինեմ այդ բեմի դերասաններից մեկը:

…Ժամանակները հոբելյանական չեն: Մոլեգնում է թագավարակը, ամեն օր կորուստներ ենք ունենում: Բայց Ալավերդին ապրում է հույսով, պատրաստվում «Թատերական Լոռի» հերթական փառատոնին՝ դահլիճում, թե՞ օնլայն:

Բորիս Պեպանյանը միանգամայն արժանի է մեծ բեմում  նշելու իր հոբելյանը, բա՞յց…
Բայց տեսակապով, հեռախոսով հնչող, սոցցանցերում ֆիքսվող ծափերի, շնորհավորանքի և շնորհակալությունների պակաս կարծում եմ չեն զգա Բորիս Պեպանյանը, նրա բժշկուհի տիկինը /նաև մեր մյուս բուժաշխատողները/, գործընկերները, զավակները, թոռները… 

ՎԱՂԱՐՇԱԿ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Բորիս Պեպանյան հոբելյան Լոռու մարզ Վաղարշակ Ղորխմազյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին