Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թվի օրական աճը 185 836 է կազմել: Գրում է Gazeta.ru-ն։
Ընդհանուր առմամբ, աշխարհում ավելի քան 13 միլիոն մարդ վարակված է կորոնավիորւսով: Վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել են Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 6,8 միլիոն, և Եվրոպայում՝ 2,9 միլիոն:
Համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից 574,464 մարդ է մահացել (4,176 հիվանդ մեկ օրում):
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: