ԱՄՆ-ը խորապես անհանգստացած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին մահացու բռնությամբ: Մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհերի կապակցությամբ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Կողմերին անհապաղ դեէսկալացիայի, բովանդակալից երկխոսություն սկսելու եւ հրադադարի կոչ ենք անում՝ Մինսկի խմբի հետ, որպես համանախագահներ, բանակցություններ սկսելու համար»,- ասել է Պոմպեոն: