f

Անկախ

Բուկինգհեմի պալատը հայտարարություն է արել արքայազն Հարրիի ապագայի վերաբերյալ


Բրիտանական թագավորական ընտանիքը հրապարակել է իր պաշտոնական դիրքորոշումը Եղիսաբեթ թագուհու թոռան՝ արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Սասսեքսի դքսուհու՝ թագավորական ընտանիքի ավագ անդամների պարտականությունները կատարելուց հրաժարվելու մտադրության մասին, հաղորդում է Interfax-ը:

Ինչպես նշված է թագուհու հայտարարության մեջ, և՛ ինքը, և՛ ընտանիքը պաշտպանում են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի՝ իրենց կյանքն ինքնուրույն դասավորելու որոշումը, թեպետ կնախընտրեին, որ նրանք մնային պալատում և կատարեին իրենց պարտականությունները:

Միաժամանակ հայտարարությունում ասվում է, որ Սասսեքսի դուքսը և դքսուհին հասկացրել են, որ մտադիր չեն կախված լինել պետական ֆինանսավորումից: Ինչպես ակնկալվում է, առաջիկայում անցումային շրջան է սպասվում, երբ արքայազնը և նրա կինն իրենց ժամանակը կիսելու են Մեծ Բրիտանիայի և Կանադայի միջև:

Թագուհին ընդգծում է նաև, որ մնում են որոշ չլուծված հարցեր, և ինքը հանձնարարել է վերջնական որոշում կայացնել առաջիկա օրերին:

Հունվարի 13-ին Սանդրինգհեմի պալատում տեղի է ունեցել հանդիպում արքայազն Հարրիի ապագայի կապակցվությամբ, որին մասնակցել են Եղիսաբեթ II-ը, արքայազն Չառլզը, նրա որդիներ արաքայազն Ուիլյամը և արքայազն Հարրին, իսկ վերջինիս տիկինը՝ Մեգան Մարքլը, որն այժմ գտնվում է Կանադայում, զրույցին պետք է միանար հեռախոսով:

Մինչ այդ Սասսեքսի դուքսն ու դքսուհին հայտարարել էին, որ նախատեսում են ապրել Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Ամերիկայում, նաև ինքնուրույն են վաստակելու իրենց ապրուստը:

Բրիտանական ԶԼՄ-ները, որոնք վերլուծում են տվյալ իրավիճակը, գրում են, որ ամենից բարդը լինելու է ֆինանսական հարցը: Լրագրողները նշում են, որ ամուսինների՝ Հյուսիսային Ամերիկայում ապրելու մտադրությունն անխուսափելիորեն հարկային բնույթի հարցեր է առաջացնելու: Բացի այդ, հաղորդվում է, որ Բուկինգհեմի պալատը, ամենայն հավանականությամբ, կցանկանա համաձայնագիր ստորագրել, որպեսզի թույլ չտա արքայազն Հարրիին և նրա կնոջը շահարկել թագավորական ընտանիքի անդամի կարգավիճակը:  ԶԼՄ-ներն արդեն քննարկում են այն հանգամանքը, որ Սասսեքսի դուքսն ու դքսուհին  մի քանի ամիս առաջ գրանցել են Sussex Royal ապրանքանիշը:

 

 

Մեծ Բրիտանիա Բուկինգհեմի պալատ Աշխարհում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին