f

Անկախ

Բելառուսի դեսպանը Տիգրան Խաչատրյանի հետ քննարկել է Սևանա լճի մոտ հայ-բելառուսական անտառի հիմնելու հարցը


ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Տիգրան Խաչատրյանը  հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Նազարուկին  վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած արդյունավետ աշխատանքի համար։

«Ես համոզված եմ, որ այդ տարիները մեծ ներդրում են եղել մեր երկու  բարեկամ ժողովրդի կապերի ամրապնդմանը։ Եվ, չնայած տնտեսական հարաբերությունները այն ծավալը չունեն, որ մենք կցանկանայինք ունենալ, բայց հատկապես այն աշխատանքը, որ իրականացվել է նաեւ Ձեր մեծ ջանքերի շնորհիվ, անպայման կբերի սպասվող արդյունքներին», - ասել է նախարար Խաչատրյանը։

Նա նշել է, որ օրերս աշխատանքային քննարկում է ունեցել իր գործընկեր՝ Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար, Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Վիտալի Դրոժժայի հետ, որի ընթացքում քննարկվել է հանձնաժողովի որոշումների ընթացքը։ Նախարարը հույս է հայտնել, որ բոլոր երկկողմ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն։ Նա կարեւորել է ինչպես երկկողմ համագործակցության ընդլայնումը, այնպես էլ արդյունավետ փոխգործակցությունը ԵԱՏՄ շրջանակում։  

Իգոր Նազարուկը, շնորհակալություն հայտնելով նախարարին իր աշխատանքը բարձր գնահատելու համար՝ միաժամանակ նշել է, որ այդ գնահատականը Բելառուսի դեսպանության ողջ անձնակազմի աշխատանքի արդյունքն է, նաեւ հայկական կողմի արժանիքը։ Նա ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության եւ անձամբ նախարար Խաչատրյանի հետ արդյունավետ համագործակցությունը, նաեւ նշել նախկին նախարարների հետ աշխատանքը՝ նրանց եւս հայտնելով իր շնորհակալությունը։

Բելառուսի դեսպանն անդրադարձել է Հայաստանում ընթացող եւ նախանշվող գործարար ծրագրերին, որոնց թվում հիշատակել է հայ-բելառուսական անտառի հիմնումը Սեւանա լճի մոտակայքում եւ կարեւորել այդ ուղղությամբ աշխատանքի շարունակականությունը․«Անտառը մարդու, նաեւ երկրի եւ մոլորակի թոքերի նկատմամբ հոգատարության դրսեւորում է։ Մեր սերունդները կգնահատեն դա։ Եվ կաեւոր է, որ մենք դա չենք անում այժմեական հետաքրքրությունների համար, այլ մեր ղեկավարներն ու ժողովրդները հայացք են ուղղում դեպի ապագան», - ասել է Իգոր Նազարուկը: Ողջունելով որոշակի ընդմիջումից հետո հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի վեսկսման գործընթացըը` դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում Մինսկում կայանալիք հերթական նիստին կարգանագրվեն նոր հաջողություններ։

«Ես ջանքեր կգործադրեմ, որպեսզի մեր համագործակցության ընթացքը ոչ մի պարագայում չդանդաղի․ միշտ կապի մեջ կլինեմ ինչպես մեր բելառուս գործընկերների, այնպես էլ իմ հայ ընկերների հետ եւ կշարոքւնակեմ աշխատել հանուն մեր ընդհանուր գործի հաջողության, որպեսզի մեր երկրներն ավելի ուժեղ եւ անկախ լինեն, իսկ մեր ժողովրդներն ապրեն բարեկեցիկ կյանքով եւ լինեն պաշտպանված», - իր խոսքը եզրափակել  Իգոր Նազարուկը։  

Հանդիպման ավարտին, Տիգրան Խաչատրյանը, որպես համատեղ արդյունավետ աշխատանքի գնահատանքի դրսեւորում, Իգոր Նազարուկին է հանձնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հուշամեդալը։  

Տիգրան Խաչատրյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին