f

Անկախ

Անցնող շաբաթն աշխարհում


Կորոնավիրուսն աշխարհում

Ջոն հոպկինսի համալսարանի տվյալներով՝ Covid-19 վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 13 միլիոնին, մահացել է ավելի քան 565 հազար մարդ: Ե՛վ  վարակվածների թվով (ավելի քան 3 մլն), և՛ մահացածների թվով (գրեթե 135 հազար) առաջին տեղում է Միացյալ Նահանգները: Իսկ անցած հանգստյան օրերին այնտեղ կորոնավիրուսով վարակման նոր հակառեկորդ գրանցվեց՝ 66 հազար մարդ: Առանձին նահանգների իշխանությունները տեղական մակարդակով ջանքեր են գործադրում, սակայն, ինչպես կարծում են գիտնականները, անհրաժեշտ է դաշնային մակարդակի ռազմավարություն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը շաբաթ օրն առաջին անգամ համավարակի ողջ ընթացքում տեսախցիկի առջև հայտնվեց դիմակով, երբ մեկնել էր Ուոլտեր Ռիդի անվան զինվորական հոսպիտալ՝ հանդիպելու վիրավոր զինծառայողներին և Covid-19-ով հիվանդներին խնամող բուժաշխատողներին: «Կարծում եմ՝ շատ լավ է դիմակ կրելը: Ես երբեք դեմ չեմ եղել դիմակներին, բայց կարծում եմ՝ որ ամեն ինչ ժամանակին և տեղին պետք է արվի»,- ասել է նա՝դուրս գալով Սպիտակ տնից:

Լրատվամիջոցները հայտնել են, որ Թրամփի օգնականները բազմիցս են խնդրել նախագահին դիմակ դնել հանրության առջև: Սակայն նա հրաժարվել է անել դա հանրահավաքների, մամլո ասուլիսների և այլ հանրային միջոցառումների ժամանակ: Ինչպես  հայտնել են նրա մերձավոր աղբյուրները Associated Press-ին, նախագահը մտավախություն է ունեցել, որ դիմակով թույլ մարդու կերպարով կերևա: Բացի այդ, նա կարծես մտածում է, որ  դիմակները կարող են ուշադրություն գրավել առողջապահության համակարգի ճգնաժամի վրա, ոչ թե ամերիկյան տնտեսության վերականգնման:

Ռուսաստանում, ինչպես հայտնում է համավարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, անցած օրերին կորոնավիրուս է հայտնաբերվել 6615մարդու մոտ, 130 հիվանդ մահացել է: Ընդհանուր թվով Ռուսաստանում հիվանդացել է 727 հազար մարդ (4-րդ տեղը), մահացել է 11335 մարդ:

Սեչենովի համալսարանում կիրակի օրը հայտարարեցին կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման ավարտի մասին: Աշխարհում մոտ 200 կազմակերպություն է զբաղվում պատվաստանյութի մշակմամբ, ներկայումս մարդկամց վրա փորձարկվում է 18 դեղամիջոց:

Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը բացվեցին լողավազաններն ու թատրոնները բաց երկնքի տակ, ինչպես նաև՝ կրիկետի դաշտերը: Երկրում շարունակվում են հասարակական վայրերում պարտադիր դիմակներ դնելու  շուրջ վեճերը: Առայժմ իշխանությունները հայտարարել են, որ հույս են կապում քաղաքացիների առողջ մտածողության հետ և չեն պատրաստվում պարտադիր միջոցներ կիրառել:

Իսրայելում հազարավոր մարդիկ շաբաթ օրը փողոց էին դուրս եկել: Նրանք դժգոհում են կառավարությունից, որը գլուխ չի հանում կորոնավիրուսի առաջացրած ճգնաժամից: Բողոքի ցույցը Թել Ավիվում հիմնականում կազմակերպել էին նրանք, ովքեր ամենից շատ են տուժել ֆինանսապես, այսինքն՝ փոքր խանութների տերերը, անհատ ձեռներեցները և արվեստի ոլորտի ներկայացուցիչները:

 Հնդկաստանում վարավածների հերթական բռնկումն է, նրանց թիվը հասել է 820 հազարի: Հնդկաստանը վարակվածների թվով 3-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո (1,8 մլն) և 8-րդ տեղը մահացածների թվով:

Իրավիճակը Լատինական Ամերիկայում շարունակում է վատանալ: Հիվանդացության ամենավատ ցուցանիշներով երկրների առաջին տասնյակում չորս լատինամերիկյան պետություն կա ՝ Բրազիլիան, Պերուն, Չիլին և Մեքսիկան:

Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով ժամանակավորապես արգելել են Եվրամիության անդամ չհանդիսացող 13 երկրներից, այդ թվում՝ Հայաստանից մուտքը հանրապետություն:  Արգելվել է նաև տարանցումն այն մարդկանց համար, որոնք վերջին 14 օրերին գտնվել են այդ ցուցակի երկրներում:

Անցած շաբաթ օրը Guardian-ը, հղում անելով բրիտանական գիտնականների հետազոտություններին, գրեց, որ Covid-19-ով վարակված մարդիկ կարող են մի քանի ամիս անց կորցնել իմունիտետը դրա դեմ:

Հետազոտության շրջանակներում բացահայտվել է, որ հակամարմինների մակարդակը, որոնք կարող են պայքարել վիրուսի դեմ, առավելագույնի է հասնում  վարակվելուց մոտ երեք շաբաթ անց, այնուհետև կտրուկ անկում է ապրում: Արյան հետազոտությունները ցույց են տալիս, որ վարակվածների 60 տոկոսի դեպքում է, որ առաջացել են հակամարմինները հիվանդության պիկի ժամանակ, բայց միայն նրանց 17 տոկոսի մոտ են դրանք պահպանում նույն ուժը երեք ամիս անց: Դա ցույց է տալիս, որ պատվաստանյութերը կարող են արդյունավետ չլինել Covid-19-ի դեպքում: Եթե հակամարմինների մակարդակը կտրուկ իջնում է 2-3 ամիս անց, ապա ամենայն հավանականությամբ նույնը կկատարվի պատվաստանյութի դեպքում, և մարդիկ նոր չափաբաժնի կարիք կունենան:

 

Սուրբ Սոֆիայի տաճարը՝ մզկիթ

Շաբաթվա ամենատխուր իրադարձությունը Թուրքիայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին որոշումն էր, մի իրողություն, որ ցավ ու դառնություն պատճառեց ողջ քրիստոնյա աշխարհին:

Ուրբաթ օրը Թուրքիայի Պետական խորհուրդը` երկրի բարձրագույն վարչական դատարանը, չեղարկեց Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելու մասին 1934 թ. որոշումը։ Դրանից անմիջապես հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ հրամանագիր է ստորագրել տաճարը մզկիթի վերածելու և այնտեղ մահմեդական ծառայություններ սկսելու մասին: Նա հայտարարել է, որ այլ պետությունների կարծիքը չի փոխի Անկարայի՝ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու որոշումը։

«Թուրքիան Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշում է կայացրել՝ հիմնվելով ժողովրդի ցանկության և կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա»,- ասել է Թուրքիայի առաջնորդը:

 

Սպիտակ տունն առաջին անգամ արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Նախորդ երկուշաբթի Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարեց, որ ԱՄՆ-ում վանդալիզմի զոհ է դարձել Հայոց ցեղասպանության հուշարձանը, ինչը տգիտության հետևանք է։ Մինչ այս Սպիտակ տան կամ պետքարտուղարության խոսնակները մշտապես խուսափել են Հայոց ցեղասպանություն եզրույթի հիշատակումից։ «Թվում է՝ ըմբռնման և պատմական գիտելիքների պակաս կա, երբ Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարգանքի տուրք է մարդկության դեմ գործած բոլոր հանցանքների, այդ թվում՝ ստրկության զոհերին, ենթարկվում է վանդալիզմի»-, ասել է Քեյլի Մակքեննան:

Երկու օր անց, սակայն, ի պատասխան «Ամերիկայի ձայնին», Սպիտակ տունը հայտարարեց, որ իրենց քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել, ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագործություն և ողբերգություն է, և ԱՄՆկանգնած է հայ ժողովրդի կողքին»:

Այլ իրադարձություններ

Սեուլի քաղաքապետ Պակ Վոն Սուն, որը ժամանակին առաջադրվել էր Հարավային Կորեայի նախագահի թեկնածու, ինքնասպանություն գործեց սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվելուց հետո: Պակ Վոն Սունի մարմինը հայտնաբերվել է Սեուլի հյուսիսում գտնվող Բուգակ լեռան վրա՝ ոչ հեռու այն վայրից, որտեղ վերջին անգամ գրանցվել է նրա բջջային հեռախոսի ազդանշանը:

Բուլղարիայի մայրաքաղաքում երեք օր շարունակվում էին բողոքի ցույցերը, պահանջում էին կառավարության և հանրապետության գլխավոր դատախազի հրաժարականը: Ուրբաթ երեկոյան ցուցարարները բախվել են Սոֆիայի ոստիկանության հետ, որի աշխատակիցներից երեքը վիրավորվել են, 18 մարդ ձերբակալվել է, նրանցից երկուսը հոսպիտալացվել են վնասվածքներով: Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Իվայլո Իվանովն ասել է, որ ցուցարարների թվում կան սադրիչներ, որոնց մեղքով սկսվել են անկարգությունները։

Սակայն հաջորդ օրը Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը դիմեց երկրի ազգաբնակչությանը՝ կոչ անելով պահանջել կառավարության և երկրի գլխավոր դատախազի հրաժարականը: «Վարչապետի՝ սոցիալական լարվածության համար պատասխանատվությունը ուրիշի վրա գցելու փորձերը չեն կարող խաբել որևէ մեկին, որը ծանոթ է Բուլղարիայի իրավիճակին: Կոռուպցիա, վախ, դատախազական ռեկետ և կողոպուտ, անմեղության կանխավարկածի անտեսում, խոսքի ազատության դեմ ոտնձգություններ, սուտ և արդարության բացակայություն. սրանք այն ամենն են, ինչի դեմ ընդվզում են բուլղարացիները: Զայրույթը խորն է, այն կուտակվել է տարիների ընթացքում և չի կարող ճնշվել վախի և ուժի կիրառման մթնոլորտում.... Այս իրավիճակից ելքը կառավարության և գլխավոր դատախազի հրաժարականն է»,- հայտարարել է նախագահը:

Լարված դրություն էր նաև Սերբիայում: Բռնությամբ ուղեկցվող բողոքի ցույցերը շարունակվում էին Բելգրադում, որտեղ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ բողոքելով Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և կառավարության քաղաքականության, այդ թվում՝ կորոնավիրուսից առաջացած ճգնաժամին արձագանքման դեմ:

Իսկ Լեհաստանում նախագահական ընտրությունների  երկրորդ փոլում հաղթանակ տարավ գործող նախագահ Անջեյ Դուդան:

 

 

 

 

Աշխարհում գլխավոր իրադարձություններ կորոնավիրուս

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին