Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Ռեալը» մրցակցի հարկի տակ առավելության հասավ «Գրանադայի» նկատմամբ: Գոլերի հեղինակ դարձան Ֆերլան Մենդին և Կարիմ Բենզեման:
«Արքայական» ակումբը գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնային» գերազանցելով 4 միավորով:
Իդեպ, «Արքայական» ակումբի հետ Գրանադա էր մեկնել նաև ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը։