f

Անկախ

Փաշինյանն ու Ալիևը չեն ճանաչում աղետի ժամանակ չհարձակվելու ասպետական կոդեքսը


Հայաստանի վրա Ադրբեջանի գրոհի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի ժամանակ գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին»:

Բայց չէ՞ որ Փաշինյանն էլ չմիացավ համաճարակի նկատմամբ խոցելի կալանավորներին կալանքից ազատելու ՄԱԿ֊ի կոչին, և Ռոբերտ Քոչարյանին երկու ամիս համաճարակի ժամանակ կալանքի տակ պահելուց հետո էլ մայիսի 8֊ին դատրանը մերժեց նրան ազատելու երաշխավորությունները, և միայն հունիսի 18֊ին հսկայական գրավի դիմաց վերաքննիչ դատրանը ազատեց։ Այսինքն, երկրորդ նախագահը համաճարակի ժամանակ երեք ու կես ամիս կալանքի տակ լինելով գրավով ազատվելուց հետո էլ, Փաշինյանը ուզում է նրան կրկին կալանավորել՝ դատախազությունը վճռաբեկ բողոք ներկայացրեց, որ վերաքննիչի որոշումը բեկանեն։

Բայց սա ամենը չի, ինչքան համաճարակի ծավալներն աճում են, Փաշինյանը ավելի ագրեսիվ է դառնում, ինքան շատ մարդ է վարակվում, ինչքան շատ են մահերը, այնքան ռեպրեսիաները աճում են, այնքան շատ մարդ է բերման ենթարկում։ Իր 89 պատգամավորներին էլ մասնակից է դարձնում ռեպրեսիաներին որոնք ԱԺ խմբակցության ղեկավարին՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թույլտվույթուն տվեցին։

Եվ միայն շնորհիվ անկախ մնացած դատավորների ոչ բոլոր կալանքի սանկցիաներն են բավարարում, ինչպես օրինակ, դատարնները մերժեցին Ծառուկյանի ու Միքայել Մինասյանի կալանքի սանկցիաները։ Սակայն, եթե Փաշինյանի իշխանությունը ևս կես կամ մեկ տարի շարունակվի, այլևս այդպիսի դատավորներ չեն լինելու։

Այո, Ալիևն ու Փաշինյանը նմանություն ունեն, երկուսն էլ չեն ճանաչում ասպետական այն կոդեկսը որ աղետների՝ համաճարակների ժամանակ չեն հարձակվում հակառակորդների վրա։

Երկուսն էլ իրենց նվաճողական պլաններն իրագործելու համար նենգորեն կորոնավիրուսը դաշնակից են դարձրել, Փաշինյանը համաճարակի ամբողջ ընթացքում քաղաքական հակառակորդների, լրատվամիջոցների և անկախ դատավորների նկատմամբ ռեպերեսիաներ է իրագործում, Ալիևն էլ մի քանի օր առաջ էր հայտարարել որ անիմաստ են բանակցությունները, և սրում է ատամներն ու հարձակվում համաճարակի ու քաղաքական ռեպրեսիաների ճարակ դարձած երկրի վրա։

Ալիևը գրոհեց Հայաստանի պետական սահմանի վրա, Փաշինյանը գրոհեց Հայաստանի իրավական պետության սահմանի վրա՝ Սահմանդրության վրա, պատռեց այն որ հեռացնի ՍԴ երեք դատավորներին և ՍԴ նախագահին պաշտոնանկ անի։

Ասում էին թե Սահմանդրությունը գրված է Սերժ Սարգսյանի հագով, եթե նրա հագով էր կարված, ուրեմն, նրա հագին լավ չէին կարել, այնքան լայն էր, որ սահմանդրությունը նրա հագից սողաց և սահմանդրության դրույթներով իշխանությունը անցավ փողոցի առաջնորդի ձեռքը։ Չչգիտեմ թե ում հագով է կարված, գուցե իրավական պետությա՞ն, բայց հաստատ Փաշինյանի հագին սկսեց նեղ գալ, իշխանության բոլոր ճյուղերը խժռելով, նա այնպես է «գիրանում» , որ սահմանդրությունը հագին պատռվեց։ Ինչքան էլ 89 դերձակներով փորձեցին ձևել, այնպես որ հագին նստեցնեն, մեկ է չստացվեց, քաշեցին վրան, պատռվեց և հիմա, վարչապետի հագին պատռված սահմանդրությունը մերկացրել է ամբողջությամբ նրա դեսպոտ մարմինը։

 

 

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին