«Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կօգտագործվի Հայաստանում կորոնավիրուսի բուժման համար, սակայն այն հնարավոր չի լինի գնել դեղատներում։ Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Ըստ նրա՝ ՀՀ առողջապահության նախարարությունն արդեն իրականացրել է «Ռեմդեսիվիրի» գնումը: «Այս դեղամիջոցը հասանելի չի լինի դեղատներում, սակայն կօգտագործվի համապատասխան բժշկական կենտրոններում կորոնավիրուսի բուժման համար»,- պարզաբանեց Ավինյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում մարտ ամսից գործող արտակարգ դրությունը կառավարության կողմից երկարաձգվեց եւս մեկ ամսով՝ մինչեւ այս տարվա օգոստոսի 12-ը: