Բոլոր սահմանափակումները, որոնք գործում են Հայաստանում COVID-19-ի տարածման դեմ պայքարի համար ներդրված արտակարգ դրության պատճառով, կվերացվեն միայն այն դեպքում, երբ հանրապետությունում մի քանի շաբաթվա ընթացքում վարակման նոր դեպքեր չգրանցվեն: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Սակայն, ըստ նրա, համաճարակի անկմանը զուգահեռ բազմաթիվ ոլորտներում մեղմացումներ կմտցվեն։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում մարտ ամսից գործող արտակարգ դրությունը կառավարության կողմից երկարաձգվեց եւս մեկ ամսով՝ մինչեւ այս տարվա օգոստոսի 12-ը: