f

Անկախ

Աթենա Մանուկյանը Հայաստանում է. հունահայ երգչուհին տպավորված է իր հայրենիքով


Աթենա Մանուկյանը Հայաստանում է. հունահայ երգչուհին տպավորված է իր հայրենիքով 

Հունահայ հայտնի երգչուհի, երգերի հեղինակ Աթենա Մանուկյանը Հայաստանում է: Բրիտանական X Factor նախագծի հրավիրյալ արտիստն իր հայրենիքում է երկրորդ անգամ, և այստեղ է մասնակցելու «Դեպի Եվրատեսիլ» նախագծին` Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում 2020-ին ներկայացնելու մեծ ցանկությամբ: 

Հունաստանում և Եվրոպայում ճանաչում վայելող Աթենան մասնակցել է բազում միջազգային մրցույթների, նաև երգեր է հեղինակել, անգամ երգ գրել «Եվրատեսիլ-2005»-ի հաղթող Ելենա Պապարիզուի համար: 

«Ես առաջին անգամ Հայաստան եկա 2015-ին և տպավորված էի իմ հայրենիքում տիրող մթնոլորտով: Շատ եմ սիրում հայերին, նրանք շատ բարի են: Այդ ժամանակ, երբ եկա Հայաստան, զգացի՝ ասես տանն եմ: Ինչ-որ զգացողություն կար, որ երբեք չեմ ունեցել: Կարոտում էի Հայաստանը, և որոշեցի վերադառնալ: Շատ ուրախ եմ, որ իմ երկրպագուները պարբերաբար գրում են ինձ, ասում, թե որքան ուրախ են, որ այստեղ եմ: Ավելին քան ոգևորված եմ հանդիպելու իմ հայ երկրպագուներին»,-ասում է Աթենան: 

2007 թվականին Աթենան Հունաստանում մասնակցել է This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթին և հաղթել է առաջին մրցանակը։ Մեկ տարի անց՝ 2008-ին, To Fili Tis Aphroditis երգով մասնակցել է Հունաստանի Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի նախընտրական փուլին, որտեղ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։

2011 թվականին թողարկվում է երգչուհու առաջին սինգլը՝ Party Like A Freak-ը, որը միանգամից հիթ է դարձել Հունաստանում և միլինավոր դիտումներ ունի YouTube-ում: Երգի համար նա երկու անգամ առաջադրվել է Video Music Awards-ի:  2012 թվականին դուրս է գալիս երգչուհու հերթական՝ I Surrender սինգլը, որը շատ արագ դառնում է տարվա ամառային լավագույն հիթերից մեկը։ 

2017-ին մուտք է գործել երաժշտական ասպարեզ՝ որպես երգերի հեղինակ, գրել Palia Mou Agapi երգի բառերը Ելենա Պապարիզուի համար: 2018-ին որպես հրավիրյալ արտիստ հանդես է եկել բրիտանական X Factor-ում, որին անդրադարձել են բազում ամսագրեր ու թերթեր: Նա հիացրել է ժյուրիի անդամներ Սայմոն Քոուելին, Ռոբի Ուիլյամսին և Այդա Ֆիլդսին: 

Բազմիցս, մասնավորապես՝ 2015 և 2016 թվականներին քննարկվել է, որ նա պետք է ներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ» մրցույթում: Այս տարի նա առաջին անգամ կմասնակցի հայաստանյան ազգային ընտրությանը: 

«Ես միշտ ցանկացել եմ մասնակցել «Եվրատեսիլ»-ին, և ես այնքան երջանիկ եմ, որ կմասնակցեմ Հայաստանի ազգային ընտրությանը: Լավագույնս եմ ներկայանալու, անելու եմ ավելին: Վստահ եմ, որ հանրությունը կհավանի իմ և իմ թիմի պատրաստած շոուն: Այս օրերին մենք ակտիվ աշխատում ենք և գրեթե պատրաստ ենք»,-նշում է Աթենան: Հավելենք, որ նա կմասնակցի մրցույթին իր հեղինակած երգով, որի բառերն ու երաժշտությունը գրել է հենց Աթենան: Երգը կոչվում է  ''Chains On You'':

Հունահայ երգչուհին փորձում է նաև բացահայտել Երևանը: Ասում է՝ Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, և այստեղ զգում է իրեն ասես տանը:

Աթենա Մանուկյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին