Կատալոնացիներին հաղթանակ բերեց Վիդալի խփած միակ գոլը:
Իսպանիայի ֆուտբոլի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» ուժերը չափեց «Վալյադորիդի» հետ:
Խաղի 15-րդ րոպեին միակ գոլի հեղինակ դարձավ Արտուրո Վիդալը: Իդեպ, վերջինս գոլային փոխանցումը ստացել էր Լիոնել Մեսսիից:
Այսպիսով, «Բարսելոնան» վաստակեց 79 միավոր և մրցաշարի առաջատար «Ռեալից» ետ է մնում 1 միավորով: Հավելենք, որ «Արքայական ակումբը» 36-րդ տուրի հանդիպումը «Գրանադայի» հետ դեռ չի անցկացրել:
«Վալյադորիդ» - «Բարսելոնա»` 0:1