f

Անկախ

ԱԱԾ-ն նախաձեռնել է քաղաքական պատվերի իրականացում ԲՀԿ ակտիվիստների դեմ


ԲՀԿ Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երեկ (10․07․2020թ․), ժամը 10։00-ի սահմաններում Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցները Արթիկի ԱԱԾ պետի ուղեկցությամբ ստիպողաբար իրենց մեքենաներով բերման են ենթարկել Արթիկի 10-ից ավելի ԲՀԿ ակտիվիստների։ Քաղաքացիները մոտ 1 ժամ (105 կիլոմետր) ճանապարհ անեցնելուց հետո 10 ժամից ավելի պահվել են Երևանի ԱԱԾ դեպարտամենտի քննչական բաժնի քննիչների աշխատասենյակներում։ Նշյալ 10 ժամերի ընթացքում անծանոթ քննիչները քաղաքական պատվերը լիարժեք կատարելու և իրենց համար ցանկալի ցուցմունքներ կորզելու համար ստեղծել են ահաբեկչական մթնոլորտ, տպավորություն, որ բերման ենթարկվածների հետ կարող են անել այն ինչ ուզեն։ Նշեմ, որ քննության ընթացքում հարցաքննության սենյակ են մուտք գործել բազմաթիվ անծանոթ մարդիկ, ովքեր ստիպել են ակտիվիստներին ստորագրել փատաբանական ծառայությունից հրաժարվելու թուղթ։
Այս պայմաններում, սարսափի և անպաշտպանության մեջ գտնվող քաղաքացիներին ուղղվել են բազմաթիվ հարցեր, և հոգեբանական ծանր դրության պատճառով ակտիվիստները չեն հիշում, թե ինչ բացատրություններ կամ ցուցմունքներ են իրենցից վերցրել։ Նշեմ նաև, որ ապօրինի բերման ենթարկված ԲՀԿ ակտիվիստների հարազատները 10 ժամ անտեղյակությամբ սպասելուց հետո, դիմել են ինձ և իմ միջնորդությամբ կապ են հաստատել և լիազորել փաստաբաններ Հրանտ Դավթյանին և Վահագն Բաբայանին հնարավորինս շտապ փաստաբանական օգնություն ցուցաբերել իրենց հարզատներին։ Տեղեկանալով, որ շուտով փաստաբանները ժամանելու են, ԱԱԾ աշխատակիցները անմիջապես բաց են թողել բերման ենթարկվածների մեծ մասին, նրանց կրկին ստիպողաբար իրենց մեքենաները նստեցնելով և Արթիկ տեղափոխելով։
ԱԱԾ քննչական դեպարտամենտի բաժնի պետը և տվյալ պահի պատասխանատու անձը իրական խոչընդոտներ են ստեղծել փաստաբանների գործունեության համար, 1 ժամից ավել ապասող փաստաբաններին դիտավորությամբ թույլ չտալով մուտք գործել և իրավաբանական օգնություն ցուցաբերել տվյալ պահին քննիչների աշխատասենյակներում գտնվող ԲՀԿ-ականներին։
Արձանագրենք, որ պաշտոնատար անձանց կողմից փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչնդոտելը ըստ ՀՀ օրենքի համարվում է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ և ենթակա է քրեական պատասխանատվության։
Նշեմ նաև, որ փաստաբանները անմիջապես դիմել են Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակ, ով արձագանքել և արձանագրել է փաստաբանների և բերման ենթարկվածների նկատմամբ տեղի ունեցած ապօրինությունները:
Հարց է առաջանում․
✔️Եթե քննչական սենյակներում գտնվող քաղաքացիների հանդեպ չեն կիրառվել հոգեբանական և այլ ճնշումների միջոցներ, ինչու փաստաբաններին դիտավորությամբ թույլ չեն տվել մուտք գործել ԱԱԾ վարչական շենք,
✔️Բերման ենթարկվածներից որևէ մեկը եթե ցանկություն չուներ օգտվելու փաստաբանական ծառայությունից, ապա ինչու դա չէր կարող անել փաստաբանի ներկայությամբ։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ․․․

Աշոտ Անդրեասյան ԲՀԿ

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին