f

Անկախ

«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ․ Ազիզ Թամոյան


«Սորոսի» կազմակերպությունը ուզում է սեպ խրել հայերի ու եզդիների դարավոր բարեկամության մեջ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը՝ անդրադառնալով Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Սաշիկ Սուլթանյանի այն հայտարարությանը, թե որքան էլ ասվում է, որ եզդիների իրավունքները Հայաստանում պաշտպանված են, բայց դա այդքան էլ այդպես չէ:

«Այդ հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես համայնքի նախագահն եմ, բոլոր եզդիների խնդիրներով ես եմ զբաղվում, նման բան գոյություն չունի: Հայերն ու եզդիները եղբայրական ժողովուրդ են դարեր շարունակ: Հնարավոր է՝ ինչ որ խնդիրներ են առաջացել, ուրեմն պետք է համարել ազգայի՞ն խնդիր»,-ասաց նա:

Թամոյանն ընդգծել է, թե աշխարհում Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ եզդիների մշակույթը զարգանում է. «Հայաստանից դուրս որևէ երկրում մեր մշակույթը չի զարգանում: Այսօր Հայաստանի 60 գյուղերում դասավանդվում է եզդիերեն, դասագրքեր են հրատարակվել, մեր լեզվով ռադիոհաղորդում ունենք, թերթ: Ինչպես կարելի է մի աղբյուրից ջուր խմել, հետո դրա մեջ քար գցել: Ես դա բարբարոսություն եմ համարում, չի կարելի հավատալ այդ ամենին»,-ասաց նա՝ հիշեցնելով նաև, որ Արցախի պատերազմին հարյուրավոր եզդիներ են մասնակցել, Ապրիլյան պատերազմին եզդի Քյարամ Սլոյանը գլխատվեց:

Դիտարկմանը, թե Սուլթանյանը նշել է, որ եզդիներից տներ են խլել, Թամոյանն արձագանքել է, թե հնարավոր է՝ դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացիները հողի հարկ չեն վճարել, պարտավորությունները չեն կատարել, իսկ օրենքը բոլորի համար է: «Ազգային, կրոնական խտրականության խնդիր չկա: Ես օրենքից դուրս որևէ բան չեմ տեսել»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե ըստ Սուլթանյանի՝ եզդիների մեջ վախ կա, ու նրանք իրենց ապագան ՀՀ-ում չեն տեսնում, Թամոյանն արձագանքել է, թե նման հայտարարություններ անում ենք նրանք, ովքեր ցանկանում են գնալ. «Եզդիները շենքեր են կառուցում, հողեր են մշակում, ինչպե՞ս կարելի է նման բան մտածել, նույնիսկ մտքով նման բան չպետք է անցնի: Եթե ոմանք ցանկություն ունեն գնալ Հայաստանից, իրենց իրավունքն է, բայց թող եզդի համայնքի անունից չխոսեն»,-ասաց Ազիզ Թամոյանը:

Նշենք, որ Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցը տարածել էր «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ նշելով, թե Սուլթանյանը «Սորոսի» հիմնադրամից ստացած գումարներով փորձում է ազգամիջյան թշնամանք հրահրել:

եզդիներ Ազիզ Թամոյան Սորոսի հիմնադրամ

Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ավելին
Ավելին