f

Անկախ

«Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու». Նաիրա Զոհրաբյան


168․am-ը զրուցել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ։

– Տիկին Զոհրաբյան, վերջին շրջանում սոցիալական ցանցերում Ձեր դեմ արշավ է սկսվել, որին միացել են նաև Սփյուռքում ապրող մեր բազմաթիվ հայրենակիցներ, նաև Ձեր մանդատը վայր դնելու պահանջ է ներկայացվում, ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

 

– Որքան ժամանակս ներում է՝ հասցնում եմ հետևել այն ամենին, ինչ կատարվում է, հատկապես, որ շատ բարեկամներ ունեմ եվրոպական երկրներում մեր դեսպանություններում աշխատող, ովքեր ինձ պարբերաբար տեղեկացնում են, թե իրականում ինչ է տեղի ունենում:

Պատկերացրեք այսպիսի մի զարհուրելի իրավիճակ` Հայաստանի դեսպանություններն իրենց հիմնական գործը թողած՝ ինչպես իրենց կոչ հղեցին նաև Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ ներդրումներ բերելով զբաղվելու փոխարեն, երկրի արտաքին քաղաքական օրակարգի, եվրոպական կառույցներում Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ բանաձևերը կանխելու փոխարեն՝ որոշ դեսպանությունների աշխատողների հրահանգված է՝ Սփյուռքում իմ դեմ կազմակերպել, այսպես կոչված, ինքնաբուխ լայվեր:

Մի օրինաչափություն էլ նկատեցի՝ շատերը հասկանալով, որ իմ անունը տալը ավտոմատ կերպով ապահովելու է իրենց լայվերի դիտումները, որոշեցին իմ հաշվին ինքնահաստատվել: Երբ նայում ես Գլենդելից շատ զայրացած կանանց նախկին լայվերը և այն լայվերը, որոնք նվիրված են իմ համեստ անձին, իմ օգնականները ֆիքսել էին դիտումների հսկայական տարբերություն: Վերջերս Սփյուռքում ապրող օգտատերերից մեկը գրել էր՝ «Քիմ Քարդաշյան, գնա մոստից ընկիր, այդ ինչքա՞ն փող պետք է ծախսեիր, որ ամբողջ Սփյուռքը և Հայաստանն այդքան խոսեր քո մասին, ինչպես Նաիրա Զոհրաբյանի մասին»: Մի մասն էլ պարզապես հասկացավ, որ իմ անունն այնքան հանրահայտ է, որ փորձեց իր չգոյությունը կարևորել՝ իմ անունը անընդհատ տալով:

Ես քաղաքական գործիչ եմ, գիտեմ՝ ինչ ծանր բան է քաղաքականությունը, գիտեմ, որ քաղաքականության մեջ պետք է պատրաստ լինես ցանկացած հարվածի, ես այդ հարվածներին պատրաստ եմ, ինձ համարում եմ Հայաստանի և Արցախի համար շատ մեծ գործ արած և անող քաղաքական գործիչ՝ ի տարբերություն բոլոր նրանց, ովքեր այսօր ղեկավարում են երկիրը և փորձում են իշխանության մնալ՝ հասարակության մի մասին մյուսի դեմ հանելով:

Անկեղծ ցավ եմ ապրում: Թերևս, վերջին անգամ անդրադառնամ այս խնդրին: Ես խոնարհվում եմ Սփյուռքի իմ այն հայրենակիցների առջև, ովքեր իսկապես տաղանդավոր, աշխատասեր մարդիկ են, ովքեր ամեն ինչ անում են Հայաստան-Սփյուռք կապն ամուր պահելու համար, և ովքեր այս օրերին իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին ինձ, որովհետև հստակ հասկացան, որ այն, ինչ ասել եմ, ասել եմ մի կնոջ, ով սեռական հայհոյանքներ է հնչեցրել իմ և իմ աղջկա հասցեին: Ես շատ կարևոր բացահայտում արեցի՝ ովքեր չցանկացան հասկանալ և այդ իմ արածը վերցրեցին իրենց վրա, ուրեմն՝ ես ճիշտ թիրախին եմ խփել: Քիչ առաջ ինձ մի երիտասարդ աղջիկ նամակ է ուղարկել՝ գրելով, որ իր հորեղբայրը բանակից իր տղային փախցնելու համար՝ տարել է երկրից: Հիմա մենք պետք է ունենա՞նք քաջություն ինքներս մեզ խոստովանելու, որ՝ այո՛, այդպիսի մարդիկ էլ կան: Ժամանակին ես խորհրդարանի ամբիոնից էլ նշեցի, որ Հայաստանից փախչելու համար հայ երիտասարդը վերցրել էր ադրբեջանցու ազգանուն՝ Ալի Հասանով, և այդ Ալի Հասանով «հայը» ևս ինձ անարգանքի սյունին էր գամել:

Սփյուռքի իմ պատվարժան հայրենակիցներ, հիմա մենք պետք է ունենա՞նք քաջություն՝ խոստովանելու, որ, այո, կան նաև այդպիսի մարդիկ, կան նաև հայհոյող կանայք, ովքեր իրենց չկայացվածությունը, չսիրվածությունը, կյանքում անհաջողությունները, նաև՝ սեփական հայրենիքից իրենց նեղացածությունը փորձում են արտահայտել հայհոյանքով: Ես ունեմ այդ քաջությունը՝ ասելու: Ինչքան էլ կազմակերպված ձևով իմ դեմ այդ արշավը շարունակվի, ինչպես ասում էր ձեր սիրելի առաջնորդը՝ իմ կամքը պողպատից ամուր է, իմ ոգին կոտրվել չգիտի: Դուք չեք պատկերացնում, թե այս օրերի ընթացքում դուք ինձ ինչքա՜ն վճռական և ավելի հանդարտ դարձրիք, դարձրիք ավելի սկզբունքային՝ իմ պայքարում՝ հանուն Հայաստանի, և որպեսզի իմ երկիրը վերջապես ազատվի ատելության այս գաղջից:

– Երեկ իմքայլական պատգամավորներ Սուրեն Գրիգորյանը և Մարիա Կարապետյանը ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասել են, որ չի բացառվում, որ առաջիկայում Էթիկայի հանձնաժողովը քննի Ձեր հարցը՝ արդյո՞ք Դուք համապատասխանում եք Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին:

– Ես իրենց չեմ պատասխանելու, որովհետև սա շատ ավելի մեծ արշավ է՝ սկսված իմ դեմ, որն ուղղորդվում է շատ ավելի բարձրագույն իշխանության կողմից, և իրենք ընդամենն այդ արշավի դերակատարներից են: Երբևէ որևէ պաշտոնից կառչած չեմ եղել, ավելին՝ հորդորում եմ ստեղծել այդ հանձնաժողովը, այնտեղ ես ինքս էլ շատ բան կունենամ ասելու՝ հենց այդ պատգամավորների անձնական գրառումներից՝ իմ կուսակցության, իմ կուսակցության ղեկավարի, մեզանից յուրաքանչյուրի հասցեին: Ես շատ ավելի մեծ պաշտոն ունեմ՝ դա ժողովրդի տված վստահությունն է, ժողովրդի տված մանդատն է, որը մինչև վերջ իրացնելու եմ՝ իմ երկիրն ատելության, թշնամանքի այս կեղտից ազատելու համար: Այնպես որ, ինձ որևէ բանով հնարավոր չէ ահաբեկել, սպառնալ՝ կեղծ քրեական գործերով, մեր կուսակիցներին հավաքելով, տանելով, փորձելով մարդկանց վրա ճնշում գործադրել, որպեսզի նրանցից կորզեն իրենց համար ցանկալի ձևակերպումներ: Ո՛չ Գագիկ Ծառուկյանին, ո՛չ ինձ, ո՛չ Գևորգ Պետրոսյանին, ո՛չ Շաքե Իսայանին, ո՛չ իմ մնացած գործընկերներին ահաբեկել հնարավոր չէ: Այս ամենը կազմակերպվում է իշխանության ամենաբարձրագույն օղակների կողմից: Մենք ունենք հստակ մոնիտորինգ՝ գործի է դրվել իշխանական ողջ ֆեյք-ինդուստրիան, թիրախում երեք գործիչներ են՝ Ծառուկյան, Զոհրաբյան, Գևորգ Պետրոսյան։

– Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության մեջ ուղիղ տեքստով չկար կառավարության 100 տոկոս հրաժարականի պահանջը, դա ուժի մե՞ջ է, թե՞ ոչ:

– Հիմա իշխանությունն իրական թշնամիներին թողած, իսկ երկրի իրական թշնամիները՝ կորոնավիրուսի այս խայտառակ իրավիճակն է, աղքատությունը, սոցիալական լարվածությունը և այլն, զբաղված է մեկ խնդրով՝ քաղաքական հաշվեհարդար տեսնելով ԲՀԿ-ի և նրա առանցքային դեմքերի՝ Գագիկ Ծառուկյանի և իմ դեմ: Ծառուկյանի հայտարարությունը շատ հստակ էր, պարտադիր չէ ամեն օր նույն նախադասությունը կրկնել: Մեր բոլոր ասածները մնում են ուժի մեջ, ինչ էլ անեն, ուր էլ հասնեն, մեր խմբակցության ամենավերջին պատգամավորին էլ ձերբակալեն, կալանավորեն կեղծ և շինծու գործերով, մենք հետքայլ չենք անելու, որովհետև մեր հետևում սոցիալական լարվածությունն է, աղքատության ճիրաններում գտնվող ժողովուրդն է, որին անընդհատ փորձում են զսպել, անընդհատ ձեռքերը և բերանները կապել՝ արտակարգ դրությունն արհեստականորեն և անընդհատ երկարացնելով, փոխանակ մտածեն այն մասին, որ եվրոպական երկրները մեկը մյուսի հետևից հրապարակում են այն 10-12 երկրների ցանկը, որտեղ հանդիպում ես երկրների, որ պետք է բացես ՄԱԿ-ի Ազգերի լիգան, որ կարդաս՝ նման երկիր ընդհանրապես գոյություն ունի, և որոնց մեջ Հայաստանն է, որի առջև սահմանները փակում են, որովհետև սրանք ոտքից գլուխ տապալել են կորոնավիրուսի դեմ պայքարը: Փոխանակ դրա մասին մտածեն՝ սրբազան, խաչակրաց արշավանքի են դուրս եկել մեր դեմ:

Չենք նահանջելու, մինչև վերջին շունչս պայքարելու եմ: Մեռնելուս վերջին շնչին անգամ հետքայլ չեմ անելու: Ով այս սրբազան արշավն իմ դեմ կազմակերպել է, հրաշալի ճանաչում է ինձ և հրաշալի գիտի, որ այս մեթոդներով կամ որևէ այլ մեթոդներով ինձ լռեցնել հնարավոր չէ: Ամենասարսափելին այն է, որ այս օրերին պետական կառույցներում աշխատող իմ բազմաթիվ ընկերներ վախենում են ինձ հետ շփվել, վախենում են անգամ լայքել այն անշառ նկարներս, որտեղ տեքստ չկա, և պատճառաբանում են, որ՝ գիտես՝ հանձնարարված է քո էջում նայել, տեսնել՝ ով է լայքել, որ աշխատանքից հեռացնեն: Սա է այս իշխանության ձեռագիրը: Բայց այդ ընկերներին ես ասում եմ՝ այդ դեպքում ինձնից կխուսափեք նաև այն ժամանակ, երբ այս իշխանությունը կգնա, և դուք բոլորդ հերթ կկանգնեք՝ ինձ բարևելու համար:

– Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեջ ասվում է, որ դիմելու է Հայաստանի և աշխարհի հեղինակավոր տնտեսագետների, կառավարման փորձ ունեցող գործիչների՝ Հայաստանի համար հակաճգնաժամային լուծումների առաջարկներ մշակելու խնդրանքով։ Որտե՞ղ եք դա կիրառելու, որովհետև, ըստ էության, ձեր բոլոր օրենսդրական նախաձեռնությունները մերժվում են գործող իշխանությունների կողմից:

– Մենք ունենք տեղեկատվություն, որ տնտեսագիտական բազմաթիվ լուրջ կենտրոններից կլինեն առաջարկներ: Մենք այդ ամենը կներկայացնենք, մնացածն իրենց որոշելիք խնդիրն է լինելու: Եթե իրենք ուզում են ընդհանրապես երկիրը տանել կատարյալ և վերջնական ձախողման, ուրեմն՝ բոլոր ռացիոնալ առաջարկները պետք է մերժեն, ինչպես արել են մինչ օրս: Բայց մենք շարունակելու ենք աշխատել, ներկայացնել ծրագրեր, որովհետև մեր խնդիրը ոչ թե իշխանությունն է, մեր խնդիրը ժողովուրդն է, մեր հայրենակիցները, որոնք այսօր ամեն օր ավելի վատ են ապրում, քան նախորդ օրը:

– Գործողությունների պլան ունե՞ք:

– Այո, բոլոր հնարավոր սցենարներին, նույնիսկ այն սցենարին, որ հնարավոր է՝ մեզանից յուրաքանչյուրին կեղծ և ծիծաղելի գործերով կալանավորեն, պատրաստ ենք: Բոլոր հնարավոր սցենարների դեպքում մենք մեր համախոհ քաղաքական ուժերի հետ ունենք գործողությունների հստակ ծրագիր:

Նաիրա Զոհրաբյան հարցազրույց

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին