f

Անկախ

Պարոն Սերժ Թանկյան, Ձեզանից լավ Հայաստանի սատրապի թեկնածու ԱՄՆ պետդեպը չի կարող գտնել


Միհրան Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Պարոն Serj Tankian,
Ձեր խոստումն իրականացնելու հնարավորություն ունեք: ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանում սատրապ նշանակելու թեկնածու է փնտրում: Նա պետք է լինի ԱՄՆ քաղաքացի և պետք է աջակցի Հայաստանի կառավարությանը «կոռուպցիայի դեմ պայքարում»:

Քանի որ ՀՀ քաղաքացու վզին Ձեր փաթաթած իշխանությունը իրականացրել է Ձեր երազանքը՝ երկիրը հանձնել է արտաքին կառավարման, ապա Ձեր թեկնածությունը սատրապի պաշտոնում շատ խորհրդանշական կլինի:

Նախ, որպես հեղափոխական՝ Դուք շատ լավ գիտեք «հեղափոխության օրակարգը» և շատ լավ գիտեք, թե ինչ է պետք ՀՀ քաղաքացուն «երջանիկ» ապրելու համար: Չէ՞ որ Դուք Հայաստանում պետական հեղաշրջման ակտիվ մասնակից եք ու ցույցեր եք արել, ելույթներ եք ունեցել, մարդկանց եք առաջնորդել:

Դուք պատասխանատու եք այն մարդկանց համար, ում առաջնորդել եք, ում ուղեղը լվացել եք, ում կոչեր եք արել և ուղղորդել եք: Դուք պետք է ուտեք այն բորշը, որ ինքներդ եք եփել: Հակառակ դեպքում՝ Դուք ի՞նչ հեղափոխական: Դուք գիտեք Հայաստանում ինչն ինչոց է, որը որից հետո է, ով ում բարեկամն է, ով ում հետ ինչ տալիք-առնելիք ունի, ով ինչ ատկատներ ունի, ով ինչքան է լափում պետական բյուջեից, ով որտեղից ինչքան փող է աշխատում, ով ինչ է տանում Վորոնեժ ու Կրասնոդար...

Որպես հեղափոխական և որպես ԱՄՆ քաղաքացի՝ Ձեզանից լավ Հարաստանի կառավարությանը «կոռուպցիայի դեմ պայքարի» խորհրդատուի, իսկ ավելի ճիշտ՝ Հայաստանի սատրապի թեկնածու ԱՄՆ պետդեպը չի կարող գտնել: Երևի հասկանում եք՝ Ձեր աշխատավարձը հնգանիշ թվով է լինելու: Այնպես որ, այլևս խայտառակ չեք լինի և կիրականացնեք նաև Ձեր սրտի վարչապետին տրված խոստումը, այն է՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:

Սերժ Թանկյան Միհրան Հակոբյան ԱՄՆ պետդեպարտամենտ ֆեյսբուքյան գրառում կոռուպցիայի դեմ պայքար

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին