f

Անկախ

Պարտադիր կողմնորոշումներ


Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված  Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել

Փոխվող աշխարհակարգում կենսաբանությունը գերակա ուղղություն է հայտնապես: Ոչ անպայման բնապահպանության դասական ընկալումով հատկանշվող քաղաքական ուժերի առաջընթացի իմաստով, այլ հատկապես վարակաբանական շեշտադրումներով:

Թագավարակի ստեղծած համաշխարհային իրավիճակը հուշում է, որ աշխարհը դեռ պատրաստ չէ պայքարելու կերպարանափոխվող կամ բոլորվին նոր վարակների դեմ

Արձանագրվեց փաստ, որ առաջին հերթին եւ ամենից շատ ախտահարված աշխարհագրական միջավայրը` Չինաստանին ամենից ազդու եւ ամենից արագ ու արդյունավետ ձեւերով հաջողվեց հաղթահարել ընդհանուր իրավիճակը: Հետագա միտումները նկատի ունենալով ուրեմն, կենսաբանական զենքերի կամ հակազենքերի, վարակների եւ հակավարակային գործողությունների բախվող գործընթացներում Չինաստանը պիտի շարունակի գրավել առաջին հորիզոնական դիրքերը

Կերպարանափոխվող համաշխարհայնացման  նախադրյալներն արդեն պարզվել են: Երեւույթը ինքնին համաշխարհային է: Կենսաբանականն ու տնտեսականը համախառն են եւ ընթանում են անքակտելիորեն միահյուսված տեսքով

Չինաստանը փորձում է իր առաջատար դիրքերը պահել այս համախառն կացությունում, թե՛ կենսաբանական վտանգները հաղթահարելու կազմակերպվածությամբ եւ թե՛ տնտեսական ցուցանիշերի պահպանմամբ

Մյուս բեւեռին, տարբեր հանգամանքներով, մինչ այժմ չի հաջողվում վերահսկելի դարձնել իրավիճակը: Կենտրոնական եւ նահանգային իշխանությունների միջեւ քաղաքական հակասությունները միատեսակ քաղաքականություն չեն կարողանում ճշտել վարակի դեմ հայտարարված պայքարի նկատմամբ եւ վերաբացման փորձերին արագորեն հետեւում են վերափակումները

Շարունակելով համախառնի տրամաբանությունը, պարզ է, որ ազդվում է նաեւ տնտեսությունը: Եթե Չինաստանը շարունակում է իր արտահանումների հաղթարշավը, ապա ««Նախ Ամերիկա» կարգախոսը չի սահմանափակվում ընտրական դաշտում եւ տարբեր ուղղություններով ամփոփվում է ներամերիկյան շրջագծերում։ 

Կենսաբանական-տնտեսականի համախառն ընթացքը անշուշտ կստանա քաղաքական տարողություն: Տնտեսական թափանցումներն ու նահանջները տեսականորեն իրենց հերթին առաջացնում են կամ չեզոքացնում ազդեցության գոտիներ

Ընդհանուր այս տեսության մեջ յուրահատուկ պարագա է Լիբանանը: Քաղաքական դրդապատճառներով երկիրը ֆինանսատնտեսական պաշարման տակ է: Համաշխարհային բանկը, Միջազգային դրամական ֆոնդը չհայտարարված քաղաքական պատճառներով կաթվածահարում են Լիբանանի բանկային համակարգը: Մինչ գահավիժվում է երկրի տնտեսությունը: Այստեղ, համավարակի վերահսկելիությունն ու տնտեսական գահաժիջումը նույն ուղղություններով չեն ընթանում, ի տարբերություն չինական օրինակի

Արծարծվում է կողմնորոշման խնդիրը: Եթե Արեւմուտքը պաշարման է ենթարկում Լիբանանը, քննել կարելիությունները` հարելու դեպի Արեւելք: Արեւելք նշանակում է ածանցվել Չինաստան-Իրան-Ռուսաստան առանցքին

Իրանի նկատմամբ կիրառվում է մեկուսացման քաղաքականություն. ՌԴ-ն որոշ առումներով շարունակում է կրել պատժամիջոցների հետեւանքները, իսկ Չինաստանը  արդեն տնտեսական համաշխարհային պատերազմի բեւեռն է

Պարզ չէ ընտրությունը. Եւ անշուշտ չի կարելի ասել, որ միանգամայն նոր կողմնորոշում որդեգրելով լիբանանյան տնտեսությունը կսկսի շնչել: Հայացքները դեպի տարբեր ուղղություն շրջելու անմիջականության առջեւ է երկիրը: Արեւմտականացած, ազատ շուկայական ու բաց առեւտրի դրությունիցն դեպի տնտեսական սահմանափակ նոր գործընկերների անցումը անշուշտ հեզասահ չի լինում

Ներլիբանանյան համաձայնություն չկա կողմնորոշման պարտադիր փոփոխության շուրջ: Առ այս պահը չեն երեւում նախադրյալներ այլընտրանքային ուղիներ որդեգրելով իրավիճակի ծանրությունը հանգրվանային ձեւով թեթեւացնելու առումով

Բեւեռների պայքարը պիտի շարունակվի: Լիբանանում, գործող կառավարության շուրջ համախմբվելն է առաջին հերթին, որը կարող է առաջնորդել, սկսելու համար, թեթեւացնել այն ծանր հարվածների ազդեցությունը, որին ենթարկվում է երկիրը

Այս բոլորից հետո, քննարկել այլընտրանքային ուղիների որդեգրման հավասարակշիռ մոտեցումները` պաշարման հետեւանքներին եւ պարտադիր նոր կողմնորոշմամբ պայմանավորված կարելիությունների միջեւ:

Համաշխարհային տնտեսական բեւեռացումը կողմնորոշման պարտադիր ընտրանքների կացության առջեւ կանգնեցնելու է տարբեր երկրների։ Գտնվում ենք անցումային հանգրվանում՝ դեպի տնտեսական համաշխարհային պատերազմ։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ                            

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ նոր կորոնավիրուս Աշխարհում

«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ավելին
Ավելին