Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ միջազգային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի: Այդ մասին նա հայտարարել է «Россия 1» հեռուստաալիքի եթերով հեռարձակվող «Մոսկվա. Կրեմլ․ Պուտին» հաղորդաշարի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
«Ինձ համար ակնհայտ է, որ միջազգային տնտեսական ասպարեզում առճակատումը կշարունակվի», - ТАСС լրատվական գործակալությունը մեջբերում է պետության ղեկավարի խոսքերը:
Ապրիլին Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռևս կհիշեցնի իր մասին, և դրան պետք է պատրաստ լինել»:
Մարտին ԱՄՀ-ն հայտարարեց համաշխարհային տնտեսության անկման մեկնարկի մասին: