Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ COVID-19-ի դեմ կորոնավիրուսային վարակի պատվաստանյութի մշակման աշխատանքները գրաֆիկի համաձայն են ընթանում։ Գրում է Gazeta.ru-ն։
Փոխվարչապետի խոսքերը հրապարակված են Ռուսաստանի կառավարության կայքում:
Գոլիկովան նշել է, որ ռուս մասնագետները մեծ ջանքեր են գործադրում «համաճարակի նոր սեզոնին» ընդառաջ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ:
Ըստ նրա, աշխատանքներն ակտիվորեն իրականացնում են մեծ թվով ռուսական հաստատություններ և առևտրային ոլորտի ներկայացուցիչներ:
«Այստեղ տեղեկատվություն է տրվում, մենք դեռևս կառավարության հաստատած գրաֆիկի համաձայն ենք աշխատում», - ասել է նա:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման վերջին փուլը: