f

Անկախ

Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Վահե Սարգսյան


Yerkir․am-ը գրում է․

ՀՀ ԱԺ փոխնագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանն ինքնատիրապետումը կորցրեց լրագրողի՝ ԱԺ պատգամավորներին մեկ տարվա ընթացքում տրված շուրջ 580 միլիոն պարգևավճար տալու մասին միանգամայն արդարացի հարցադրումների տարափի տակ

Մինչ Ալեն Սիմոնյանի ցնցումներին անդրադառնալը՝ փաստենք, որ նա հերթական անգամ խեղեց իրերի իրական պատկերը՝ տպավորություն ստեղծելով, որ, իբրև թե, այդ 580 միլիոնն ստացել են ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները: 

Պարզաբանենք. ՀՀ ԱԺ աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր պատասխանի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի 2019 թ. (ուղիղ մեկ տարվա) պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 890.699.308 դրամ (շուրջ 1 մլն. 865 հազար դոլար): 

Հետևաբար՝ ԱԺ պատգամավորները և շուրջ 700 աշխատակիցները միասին մեկ տարվա ընթացքում ոչ թե ստացել են 580 միլիոն, այլ՝ 1.470.699.308 ՀՀ դրամ (շուրջ 3 մլն դոլար):

Սա՝ իմիջայլոց:

Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ մատնացույց արեց պարգևավճարների թեման շոշափող լրատվամիջոցների խմբագիրներին՝ նրանց անվանելով «ծրարով գումար ստացողներ»: 

Ես, որպես այդ թեման ակտիվորեն շոշափող լրատվամիջոցի խմբագիր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ Ալեն Սիմոնյանը անպատասխանատու պաշտոնյա է, պետական պաշտոնյայի հետ անհամատեղելի վարքագծի տեր շարքային ստախոս: Իհարկե, ողջ կյանքում «ծրարային» վարքագծով և հոգեբանությամբ ապրած պարոնի համար դժվար է պատկերացնել կյանքն առանց ծրարների, մարդ, ում աչքին ամեն տեղ և պարագայում ծրարներ են երևում: Մյուս կողմից, եթե Ալեն Սիմոնյանը, որպես ողջ կյանքում ծրարներով աշխատած խմբագրի, ի նկատի ունի իր թիմի կարկառուն առաջնորդին, ապա միգուցե չի սխալվում, և հասարակությունը դրա մասին լսեց կոնկրետ փաստեր:

Ինչ վերաբերվում է բազմիցս չարչարկված այն թեզին, թե պետական ոլորտի պաշտոնյանները, այսինքն՝ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները, պետք է լավ վարձատրվեն, այլապես՝ կգնան մասնավոր ոլորտ, իսկ պետությունը կկորցնի լավագույն կադրերին, այստեղ ևս գործ ունենք զավեշտի հետ: Պարզապես հիշենք կամ հիշեցնենք՝ ովքե՞ր են եղել Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների ծանրակշիռ մասը (թող չվիրավորվեն այն փոքրականակ անձինք, ովքեր, իրապես, ունեն անցած ճանապարհ)՝ մինչ 2018 թ.: Կյանքում ոչինչ չստեղծած, գիտակցական ողջ կյանքը «օբիժնիկի» հոգեբանությամբ և  քորդավորների (անողնաշարավորների) դասի փիլիսոփայությամբ  ապրած, փողոցներում սոված – ծարավ քարշ եկած, անգամ հոդաբաշխ միտք արտահայտելու անընդունակ այդ զանգվա՞ծը չի աշխատելու նախարար կամ փոխնախարար, պատգամավոր կամ օգնական, մարզպետ կամ տեղակալ, պետական ապարատի չինովնիկ և այլն: Թե՞ պետական հաստատությունների աթոռներին կառչած այն հատվածը, ով արևմտյան կազմակերպություններից ու դեսպանատներից մի քանի հարյուր հազար դրամ դրամաշնորհ «կպցնելու» համար ամեն օր վաճառել է սեփական խիղճը:

Հետաքրքիր է՝ ո՞վ չի աշխատելու, կամ ու՞մ աշխատանքով է այսօր ծաղկել այս կամ այն ոլորտը, եթե, կրկնում եմ, հաշվի չառնենք առանձին բարեխիղճ պաշտոնյաների ներկայությունը, որոնց աշխատանքը համընդհանուր վակխանալիայի մեջ ոչինչ չի փոխում:

Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, որ պետական աշխատողները պետք է շատ վարձատրվեն, ստանան պարգևավճարներ, որ չփախչեն մասնավոր ոլորտ, լավագույնս ապացուցում է, որ 2018 թ. տեղի ունեցածը ոչ թե հեղափոխություն էր, այլ մի խումբ մարդկանց՝ փողոցից պետական հաստատություններ ներխուժելու գործընթաց:

Այդ մարդիկ իրականում ոչ թե նվիրյալներ են, այլ շարքային փող աշխատող-տուն պահողներ, այս պարագայում՝ նաև խաբեբա-մոլորեցնողներ, ովքեր պետական բյուջեն խժռելուն զուգահեռ՝ անխնա պայքարում են, որ իրենց ստրուկ տեսակից կերտեն հեղափոխականի կերպար:

 

Վահե Սարգսյան 

Ալեն Սիմոնյան պարգևավճարներ Վահե Սարգսյան

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին