ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն ախտորոշումը դեռեւս պահպանվում է,հայտնեց Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Փաստաբանը նշեց, որ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի առողջական վիճակում նույնպես դրական դինամիկա կա, նա շուտով երկրորդ անգամ թեստավորումը կանցնի։