f

Անկախ

ՏՄՊՊՀ–ն թույլ տվեց, որ Եսայան եղբայրների ընկերությունը գնի Beeline-ը


Եսայան եղբայրների հիմնած ընկերությունը պարտավորվել է առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ չիրականացնել։

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) թույլատրել է «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

«Համակենտրոնացումը կայանալու է «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը ձեռք բերելու միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Միևնույն ժամանակ սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Beeline ապրանքանիշի սեփականատեր «ՎԵՈՆ» ընկերության կենտրոնական գրասենյակը տեղեկություն էր տարածել, որ Ucom ընկերության նախկին մենեջերներ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները բանակցություններ են վարում «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը (Հայաստանում ներկայացված է Beeline ապրանքանիշով) գնելու համար։

Մի քանի ամիս առաջ Եսայան եղբայրները լքեցին Ucom–ը, հիմնադրեցին «Թիմ» ընկերությունն ու հայտ ներկայացրին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ «ՎԵՈՆ Արմենիան» գնելու հարցով:

Մինչ այդ, սակայն, «ՎԵՈՆ»-ն իր հայաստանյան ընկերության վաճառքի վերաբերյալ բանակցություններ էր վարում հենց Ucom ընկերության հետ, որն այն ժամանակ Եսայաններն էին ղեկավարում։

«Դա վատ նշան է». Beeline–ի տնօրենն ասաց` տեղական շուկայում աշխատելն օրեցօր դժվարանում է

Հուլիսի 3-ին Beeline-ի աշխատակիցները նամակով դիմեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով թույլ չտալ գործարքի կայացումը՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեպքում իրենց կարող են զրկել աշխատանքից:

Բանն այն է, որ Եսայանների հետ Ucom-ից հեռացել են ընկերության մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք, Beeline-ի աշխատակիցների համոզմամբ, աշխատանքի են անցնելու ընկերությունում իրենց փոխարեն՝ իբրև իրենց ղեկավարներին հավատարիմ անձինք:

Նշենք, որ հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունում ներկա պահին աշխատում է շուրջ 1 800 մարդ: Հունիսի 9-ին հայտնի դարձավ, որ Եսայանների հիմնադրած ընկերությունը հեռուստառադիոծրագրերի հեռարձակման լիցենզիա է ստացել։

 

Եսայան եղբայրներ ՀՀ ՏՄՊՊՀ Հայաստան Beeline ապրանքանիշ Beeline ապրանքանիշ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեծ  Բրիտանիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք է հայտնաբերվել
Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում  առաջին անգամ  գլխավորապես կանայք ընդգրկված կլինեն
Թաիլանդում թութակն ավելի քան 20 ադամանդ է գողացել և  կերել 
Հնդկաստանում դելտա պլյուս շտամից  մահվան առաջին դեպքն է գրանցվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ  սահմանել
ԱՀԿ-ն փոխել է կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումների վերաբերյալ իր դիրքորոշումը
ԱՄՆ-ում Չերչիլի նկարն աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
Մերկելը  կոչով է հանդես  եկել
Ռուսաստանում հունվարից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք է հայտնաբերվել
Կարծում եմ՝ նա (Փաշինյանը) հաղթել է ընտրություններում, սակայն շատ հարցեր են ծագում. Սերժ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել է քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար
Աստված չանի, որ մենք այս վարչապետի կողմից համագործակցության որևէ առաջարկ ստանանք, ինքը մեր համար դիտարկվում է որպես թշնամի
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. Փաշինյանը հիշեցրել է ռազմագերիների մասին
Այս խեղկատակ ու խայտառակ ընտրությունների արդյունքից հետո վստահ եմ, որ շատերի մոտ արտագաղթելու ցանկությունը կրկնապատկվել կամ եռապատկվել է
Զատուլին. Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները կասկածներ են առաջացնում
ՊԵԿ 2 հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից. անհրաժեշտ է այն վերադարձնել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները.սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք. Ադոնց
ՀԾԿՀ-ն հանդիպում է կազմակերպել «Վեոլիա ջուր» եւ «ՀԷՑ» ընկերությունների ներկայացուցիչների միջեւ
Նիկոլի հերթական "աշխատավարձային" մանիպուլյացիան և կեղծիքը (լուսանկար)
Սպիտակում իրականացվում են բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ
Առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի
Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ
Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. ուղիղ
Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա
Ավելին
Ավելին