f

Անկախ

«Եթե մենք լիբերալիզմի պոչը բռնենք, ապա շատ արագ կգահավիժենք»․ Հարություն Մեսրոբյան


5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարություն Մեսրոբյանն ասել է, որ  աշխարհում այսօր պետական կառավարման խորքային ճգնաժամ է, կառավարման լիբերալ մոդելները, այդ թվում և տնտեսության մեջ, սկսում են նահանջ ապրել, իսկ մերիտոկրատական, որոշ դեպքերում՝ կոշտ կառավարումը սկսում է առաջ գալ։

«Մերիտոկրատական կառավարումն այսօր ավելի արդյունավետ է, քան ազատ, լիբերալ կառավարումը։ Արևելքն ու արևմուտքն այսօր տեղերով փոխվում են։ Դա մենք պետք է ֆիքսենք ու հասկանանք»,-ասել է նա:

Փորձագետի խոսքով՝ դեռևս 10 տարի առաջ ինքը սկսել է առաջ տանել այն միտքը, որ Հայաստանը պարտավոր է ընդունել FARA-ի օրենք (օտարերկրյա գործակալների մասին օրենք)։

«ԱՄՆ-ում այդ օրենքը գործում է 30-ական թվականներից։ Եթե դու կապ ունես արտասահմանի հետ և ֆինանսավորվում ես դրսից, դու համարվում ես օտարերկրյա գործակալ՝ այլ տնտեսական և վերահսկման օրենքներով։ Մեր սիրելի արևմտամետներին եմ դիմում, ժողովո՛ւրդ ջան, դա Միացյալ Նահանգների օրենքն է։ Մեկը մեկին մենք պետք է ընդունեինք այդ օրենքը։ Նախորդ իշխանություններին ասել եմ, քար լռություն։ Հիմա նախորդ իշխանության դեմքերը ելույթ են ունենում՝ գրանտակերներ և այլն։ Իսկ այն ժամանակ ինչու՞ չէիք լսում»։

Մեսրոբյանը դրական է գնահատել Ռուսաստանի կողմից Սահմանադրության փոփոխությունները, որով, օրինակ, երկրի մայր օրենքը գերակա է սահմանվել միջազգային օրենքների նկատմամբ, ամրագրվել է, որ ամուսնությունը բացառապես պետք է տեղի ունենա կնոջ ու տղամարդու միջև և այլն։

«Նյուտոնի 3-րդ օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել։ Եթե ինչ-որ երևույթ ուժեղանում է, դրան զուգահեռ պետք է ուժեղանա հակառակ երևույթը։ Քանի որ վերջին, առավել ևս Խորհրդային միության փլուզումից հետո ազատությունը սկսեց վատ իմաստով տարածվել, բնական է, որ դա պետք է բերեր այս երևույթին։ Ընդ որում դա միայն Ռուսաստանում չէ, հիմա աշխարհում ձևավորվում է հակառակ օրենքը։ Այս իմաստով Թրամփն էլ է հետաքրքիր դեմք։ Մի կողմից գլոբալիստ է, երբ դա Միացյալ Նահանգների շահերի համար է և հակագլոբալիստ, եթե դա դեմ է ԱՄն շահերին։ Հիմա Միացյալ Նահանգներում դասական ամերիկացիների և գլոբալիզացված ամերիկացիների միջև մեծ հակասություն է գնում։ Դա նշանակում է, որ այդ հարցերն այնտեղ հասել են գագաթնակետին։ Միացյալ նահանգները շատ էին օգտագործում այդ գունավոր հեղափոխությունները, հիմա կարիճի էֆեկտ եղավ, դա պտտվեց իրենց դեմ»։

Մեսրոբյանի խոսքով՝ Ռուսաստանն այս իմաստով Նյուտոնի 3-րդ օրենքի մարմնավորումն է։

«Չինաստանը նույնպես։ Կամաց-կամաց Հնդկաստանն է սկսում իր ձայնը բարձրացնել։ Եվ այդ պրոցեսը գնալու է։ Արդեն երևում է, որ թրենդն այն է, որ լիբերալիզմը կամաց-կակաց նահանջում է։ Ճիշտ է, դա վաղը չի լինելու, վաղը չէ մյուս օրը չի լինելու, բայց եթե մենք մեր երկրի ռազմավարական պլանավորում ենք անելու, պետք է հասկանանք, որ լիբերալիզմի դարն օբյեկտիվորեն նահանջում է։ Դա նշանակում է, որ եթե մենք լիբերալիզմի պոչը բռնենք, ապա շատ արագ և կոմֆորտ ձևով կգահավիժենք»-ասել է փորձագետը։

Հարություն Մեսրոբյան կառավարում Ռուսաստան ԱՄՆ խմբագրի ընտրանի

Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Ավելին
Ավելին