ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ ռեփեր Քանյե Ուեսթը, որը վերջերս հայտարարել էր նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման մտադրության մասին, կաջակցի իրեն ընտրություններում: Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Թրամփն ասել է, որ երգիչը միշտ աջակցել է իրեն, ինչպես և նրա կինը՝ Քիմ Քարդաշյանը:
Նա հայտարարել է, որ մի շարք նահանգներում թեկնածուների գրանցման ժամկետներն արդեն ավարտվել են: Ամերիկայի առաջնորդը նշել է, որ Ուեսթին անհրաժեշտ է ինչ-որ կերպ լուծել այդ խնդիրը:
«Նա լավ տղա է, մարդ, որի հետ ես լավ հարաբերություններ ունեմ և կարծում եմ, որ վերջում նա կաջակցի մեզ», - ասել է Թրամփը:
Ավելի վաղ Ուեսթն արդեն իր աջակցությունը հայտնել էր Թրամփին:
Առաջին անգամ Ուեսթը նախագահ դառնալու իր պլանների մասին հայտարարեց 2015թ․-ին։ Այնուհետև երաժիշտը հավաստիացրեց, որ ինքը կմասնակցի ընտրություններին 2020 թ: