f

Անկախ

«Հրապարակ». «Ա1+»-ը պատրաստվում է 2021 թվականի կապուղիների մրցույթին


«Հրապարակ» թերթը գրում է. ««Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքում խնդիրներ է տեսնում եւ կարծում է, որ այն ավելի լավը չի դարձել։ Այս մասին Մովսեսյանն ասաց «Հրապարակի» հետ զրույցում․ «Ես կասեի, որ օրենքը, ընդհանուր առմամբ, չի փոխվել դեպի լավը, այնտեղ մի 2 հոդված կա, որ․․․ օրինակ, հոդված 2-րդի հետ կապված՝ ես մի դիտողություն ունեմ․ ասում է, որ ով ծրագրի մեջ ունի ինֆորմացիոն թողարկումներ, պարտավոր է երկրի գլխավոր իրադարձությունը ներկայացնել։

Նախ պարզ չէ, թե ով է որոշում՝ այդ իրադարձությունը երկրում գլխավո՞ր է, թե՞ ոչ, եթե դա որոշում է կառավարությունը, Ազգային ժողովը կամ նախագահը, ապա ես մտածում եմ, որ դա միջամտություն է, այդ մե՛ նք պետք է որոշենք՝ դա կարեւո՞ր է, թե՞ ոչ։ Այդպիսի բան անել պարտադրելը մի քիչ անիմաստ է։ Ես երեւի լավ չեմ հասկանում, չգիտեմ, բայց իմ մոտեցումն այդպիսին է, որ միջամտությունը պետք է լիովին բացառվի։ Այդպիսի մի քանի կետեր կան, դիտողություններ կան՝ կապված միջամտության հետ, պարտադրանքի հետ, որ «լրատվամիջոցը պարտավոր է»։

Անկախ հեռուստակայանները եւ ռադիոկայանները ոչ մի բան պարտավոր չեն․ բացի հարկեր մուծելուց, ուրիշ ոչ մի պարտավորություն չունեն եւ չեն կարող ունենալ: Ես այդպես եմ հասկանում»։

Մեսրոպ Մովսեսյանը մասնակցել էր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մրցույթին, սակայն, ոլորտում լինելով փորձառուներից մեկը, չընտրվեց խորհրդի նախագահի պաշտոնում։ Այդ պաշտոնը վստահվեց Արա Շիրինյանին։ Մեսրոպ Մովսեսյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ՝ խորհրդի նոր նախագահի ընտրությունից ի վեր, վերջերս Հ1-ը շարունակ հայտնվում է քննադատությունների կիզակետում։ «Ես միանգամից չէի քննադատի, քանի որ այն, ինչ կատարվել էր այս վերջին 20 տարում Հանրային հեռուստատեսությունում, միանգամից փոխելն անհնարին է։ Ես հասկանում եմ, դա դժվար ճանապարհ է։ Կարող է մի քիչ դանդաղ տեմպերով են աշխատում, որովհետեւ ակնհայտ փոփոխություններ դեռ չկան։ Ես հուսով եմ, որ սեպտեմբերից ծրագրային նոր եթերաշրջան մտնելու հետ միասին ինչ-որ նորություններ մենք կտեսնենք։ Չգիտեմ՝ ես հույսեր ունեմ»,- պատասխանեց «Ա1+»-ի տնօրենը։

Հարցրինք՝ Հանրայինի լրատվական քաղաքականության մեջ նկատո՞ւմ է փոփոխություններ, նախկինում Հ1-ը մեղադրվում էր իշխանության խոսափողը լինելու մեջ։ «Նույնն է, բան չի փոխվել այդ առումով։ Ես էլի հույս ունեմ, որ սեպտեմբերին այդ ամենը կշտկվի, այնտեղ հիմա խմորումներ են գնում, ես հասկանում եմ եւ կարծում եմ՝ այդ ամենը պետք է որ շտկվի, որովհետեւ բոլորն էլ դա ակնհայտ հասկանում են»։

Մասնակցելո՞ւ են 2021 թվականին նախատեսվող վերգետնյա կապուղիների մրցույթին։ «Այո, անպայման մասնակցելու ենք, եւ միանշանակ հույս ունեմ, որ պետք է շարունակենք մեր աշխատանքը եթերում»։ 2002 թվականին, երբ «Ա1+»-ը զրկվեց կապուղուց, այդ կապուղին հանձնվեց «Կենտրոն» հեռուստաընկերությանը՝ պայքարը «Ա1+»-ի եւ «Կենտրոնի՞» միջեւ է լինելու։

«Ոչ, ընդհանուր մրցույթ է լինելու, այստեղ կապուղիների խնդիր չկա, որովհետեւ մուլտիպլեքսի ցանցային աշխատանքի մեջ այդպիսի խնդիր դրված չէ։ Ես կարծում եմ, որ այդպիսի խնդիրներ չեն առաջանա, եւ հույս ունեմ, որ ամեն ինչ բարեհաջող կանցկացվի»։ Մրցույթում հեռուստաընկերություններին ներկայացվում են պահանջներ, որ, օրինակ, պետք է եթերում ունենան մեծ մասամբ սեփական՝ հեղինակային հաղորդումներ, օտարալեզու ծրագրեր չլինեն եւ այլն։

Մովսեսյանն ասաց, որ արդեն մտածում են ծրագրերի ծավալը մեծացնելու մասին․ «Աշխատանքները երբեք չենք էլ դադարեցրել, շարունակվում են՝ իհարկե, քիչ ծավալով։ Հիմա երեւի արդեն պետք է մտածենք ծավալը մեծացնելու եւ ավելի լավ ու ավելի շատ հաղորդաշարեր պատրաստելու ուղղությամբ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ա1+

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին