f

Անկախ

Անձնական տվյալները, ադրբեջանական հաքերները եւ կառավարելի քաոսը․Սամվել Մարտիրոսյան


Կորոնավիրուսը շատ բան փոխեց, շատ խնդիրներ ստեղծեց, ավելի շատ արդեն եղած խնդիրներ վերհանեց։ Ամենահետաքրքիր թեմաներից մեկը անձնական տվյալների պաշտպանությոնն է ու դրանց արտահոսքերը, հնարավոր հետեւանքները։


 

Մի քիչ պատմություն 

 Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության հարցը միշտ խնդրահարույց է եղել, քանի որ չի եղել ոչ պետական մոտեցում, ոչ հանրային պահանջ։ Երկուհազարականների սկբում գրվեց անհատական տվյալների պաշտպանության օրենքը, որը իր մահով չորացավ, քանի որ ընդունելու օրվանից մոռացվեց։ Տաս տարի անց, 2015 թվականին ընդունվեց Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, ինչպես նաեւ ստեղծվեց Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը, որը գործում է արդարադատության նախարարության անձրեւանոցի տակ։ 

 

 Արտահոսքներ տվյալների մինչեւ վերջերս, անկասկած եղել են։ Այն էլ բավականին մեծ արտահքսոներ։ 2012-2013 թվականներին, օրինակ, եղել էր մեծ արտահոսք հեռախոսահամրների բազաների։ Սակայն այն ժամանակ շատ բանի արտահոսք չէր էլ կարող լինել․ դեռ շատ բան թղթով էր պահվում։ 

 

Ներկա իրավիճակը 

 

Ինչպես նշեցի, մենք արդեն ունենք Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, համապատասխան գործակալություն։ Բայց, այսքանից շատ բան չունենք։ Տուգանքը խախտման, արտահոսքի, անբարեխիղճ վերաբերմունքի դեպքում հավասար է 200-500 հազար դրամի։ Եվ դեռ երբեք չի կիրառվել ՀՀ նորագույն պատմության ժամանակ։ 

 

 Մյուս կողմից մենք ունենք արագ թվայնացում։ Պետական փաստաթղթաշրջանառությունը արդեն տարիներ շարունակ թվայնացված է։ Իսկ հիմա թափով թղթից դուրս է գալիս քաղաքացի - պետություն հարաբերությունը, քանի որ նոր ու նոր ոլորտներ մտնում են էլեկտրոնային կառավարման տակ։ Մեկ այլ կողմից օրենքն ու գործակալությունը գործի կեսի կեսն են։ Եթե չկան հստակ կարգավորումներ, թե ինչպես է պետք օգտվել անձնական տվյալների շտեմարաններից, ով ու երբ իրաբվունք ունի դրանք օգտագործել, որ պաշտպանվածության մակարդակներն են հարկավոր այս կամ այն տիպի տվյալների հետ աշխատանքի դեպքում, մենք ստանում ենք այն իրավիճակը, որն ունենք այսօր։
 

Ի՞նչ ունենք այսօր 

 

Հունիս-հուլիս սեզոնում մենք արդեն ունենք ահռելի քանակի արտահոսքներ։ Եկեք նայենք հերթով, թե ինչ դեպքեր են արձանագրվել․

 

 Հունիսի 2. “Զնդան” ֆեյսբուքյան էջը հրապարակում է կորոնավիրուսից մահացածների ցուցակները 

 

 Հունիսի 11. Ադրբեջանական հաքերային խումբը, որը արդեն տարիներ շարունակ հարձակումներ է իրակականցնում հայկական էլեկտրոնային փստերի եւ սոցցանցերի հաշիվների վրա, հրապարակում է երեք հազարից ավելի տվյալ․ կորոնավիրուսով վարակվածների եւ իրենց հետ կոնտակտ ունեցածների։ Հրապարակվում են անունները, ծննդյան թվերը, հասցեները, հեռախոսահամրները եւ անձնագրի սերիաները։ Հիմնական “զոհերը” Արմավիրից են։ 

 

 Հունիսի 24-26. Նույն հաքերային խումբը հարապարակում է եւս մոտ երկու հազար հայաստանցու տվյալներ։ Այս անգամ առանց անձնագրային տվյալների։

 

 Հուլիսի 5. Նույն խումբը սկսում է հրապարակել հայաստանցիների անձնագրերի լուսանկարներ։ Ընդ որում, մեջը կան Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։ Հուլիսի 6. Ադրբեջանական հաքերային ֆոումում հրապարակվում են մի քանի հարյուր հայաստանցու անձնագրային տվյալներ։ Ընդ որում դա անձնագրերի լուսանկարներ են, մի մասում մարդիկ նկարահանվել են անձնագրերի հետ։ Նման նկարահանում պահանջում են, օրինակ, վարկային կամ նմանատիպ կազմաերպություններ, որոնց պետք է նույնականացնել մարդուն եւ համոզվել, որ նա չի օգտագործում մեկ այլ քաղաքացու անձնագիրը։ Ասեմ, որ առկա է նաեւ Արցախի ԱԱԾ աշխատակցի տվյալներ։ 



Սա արտահոսքի օրինակներից մեկն է։ Բլուրը իմ կողմից է արվել



Հուլիսի 7. Ադրբեջանական հաքերները Ֆեյսբուքում հրապարակաում են Արցախի Պաշտպանության բանակի զորամասի գույքագրմանը վերաբերող թերթիկներ, որը ներառում է նաեւ ավտոմոբիլային պարկի վերաբերյալ տեղեկաություններ։ Թերթիկները ինչ-որ մեկը նկարահանել է եւ, ամենայն հավանականությամբ, իր անձնական “մայլով” ուղարկել մեկ ուրիշ հանճարի։ Սա արդեն մի դեպք է, որ պետք է երկրում բարձրացներ մեծ աղմուկ։ Լսու՞մ եք աղմուկը։ Ես էլ չեմ լսում։



Սա արտահոսքի օրինակներից մեկն է։ Տվյալների մի մասը ես ջնջել եմ



Համաձայնեք, որ մեկ ամսում նման քանակի տվյալների արտահոսքը իսկապես կատաստրոֆա 

 

է։ Առավել մտահոգիչն այն է, որ արտահոսքները տարբեր են։ Հստակ երեւում է, որ աղբյուրը մեկը չէ, երկուսը չէ։ Ինչ կարելի է ենթադրել հարձակումներից․  
ա․ “Զնդանի” դեպքը ակընհայտ ներքաղաքական պայքարին է ուղղված։ Ինչը նշանակում է, որ ամեն պահի մի ներքին աղբյուր կարող է լուրջ արտահոսք իրականացնել՝ ինչ-որ մի քաղաքական ուժի պատվերով։  
գ․ Իմանալով կոնկրետ ադրբեջանական հաքերային թիմի տարիների ընթացքում իրականացված հարձակումների ոճը, modus operandi, կարելի է գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ ենթադրել, որ իրենք տվյալները ստացել են ոչ թե ինչ-որ համակարգերի վրա հարձակումներից, այլ անձնական էլեկտրոնային փոստեր կոտրելուց։ Ընդ որում հիմնականում դա իրենք անում են ընդհանուր շաբլոններով, mail.ru համակարգի վրա ֆիշինգային հարձակումների միջոցով։ 
բ․ Կորոնավիրուսային արտահոսված տվյալները իրենք իրենց մեջ տարբեր են։ Ֆայլերի եւ տվյալների ձեւավորումը իրարից տարբերվում են։ Ինչը, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ մի քանի աղբյուրց են եղել արտահոսները։


դ․ Ինչը նշանակում է, որ մեծ քանակի պետական պաշտոնյաներ, բուժաշխատողներ, ՏԻՄ ներկայացուցիչներ իրար հետ փախանակվում են նման ինֆորմացիայով անձնական էլեկտրոնային փոստերով։ Կամ ընդհանրապես որպես գործական օգտագործում են անձնական փոստերը։

Ամենազարհուրելին այն է, որ բանակային տվյալները նույն կերպով են տնօրինվում։  
է․ Մասնավոր հատվածում ընդհանրապես կարգավորումների ծայրը չի երեւում։ Եղած տուգանքները հստակ հուշում են, որ ավելի հեշտ է վճարել 200 հազար դրամ մեկ անգամ, քան ամեն ամիս վճարել մասնագետի, որը պետք է հետեւել թվային անվտանգությանը եւ տեղեկատվության հետ աշխատանքին։ 
ե․ Ընդհանուր առմամբ չկան հստակ կարգվորումներ, թե ով եւ ինչպես կարող է օգտագործել այս կամ այն տեղեկատվությունը։ Չկան պահանջներ եւ կանոններ տեղեկատվության հետ աշխատանքի։ Ոչ մի պաշտոնյա հստակ չի տեղեկացվում, թե ինչպես ինքը կարող է եւ պարտավոր է պաշտպանել թվային հաշիվները։ Կարճ ասած․ չկա հստակ ֆիքսված, գրված քաղաքականություն այս հարցում։


զ․ Չկան հստակ եւ խիստ պատիժներ խախտումների դեպքում։ Եղած տուգանքները գրեթե ոչինչ են՝ համեմատած հասցրած վնասների հետ։ 

 
ը․ Եթե ոչինչ չարվի, մենք ունենալու ենք ավելի ու ավելի մեծ արտահոսքներ։ Մեր քաղաքացիները դառնալու են ավելի ու ավելի անպաշտպան։ 

 
ե․ Բարձրացնել հանրային իրազեկումը թեմայի շուրջ


Ավելի մանրամասն այն մասին թե ինչ վտանգներ կան տվյալների արտահոսքի հետ կապված կարող եք լսել տվյալ տեսանյութում



 

Ի՞նչ անել 

ա․ Վերջապես ստեղծել կիբեր անվտանգությունով զբաղվող կենտրոն 


բ․ Անձնական տվյալների պաշտպանությոան գործակալությունը մեծացնել։ Կտրուկ մեծացնել տուգանքները եւ հետեւողական կիրառել։ Կասեցնել մարդկանց եւ կազմակերպությունների գործունեությունը, որոնք չեն կարողանում աշխատել անձնական տվյալների հետ


գ․ Ունենալ հստակ պետական քաղաքականություն, որը կընդգրկի տեղեկատվական անվտանգությունը, անձնական տվյալների պաշտպանությունը։ Հստակեցենել պատասխանատու մարմինները։ Այսօր պարզ չէ, թե հանրությունը ումից պետք է պատասխան պահանջի


դ․ Բոլոր անձնական տվյալներով աշխատաղ պետական պաշտոնյաների համար անցկացնել համապատասխան թրեյնինգներ


Գրառումը պատրաստվել է Շվեդիայի եւ Internews (Audience understanding and digital support ծրագրի ) ֆինասնական աջակցությամբԼ Տվյալ հրապարակումը արտահայտում է միայն հեղինակի կարծիքները։

Սամվել Մարտիրոսյան Ադրբեջանական հաքերներ նոր կորոնավիրուս ՖԲ Գրառում

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
Ավելին
Ավելին