f

Անկախ

Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով


Երբ հայտարարվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամը նաև նոր հնարավորությունների դաշտ է բացում, դրա մեջ ճշմարտություն կար, բայց գործնականում ոչինչ չարվեց։

Համաճարակի ներթափանցման սկզբնական փուլում իշխանությունը չէր ուզում նկատել այն, քանզի նեղ քաղաքական հարցերն ավելի կարևորվեց, քան մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հետո ստիպված արտակարգ դրություն հայտարարեցին, բայց արդյունավետ գործողություններ չեղան։

Հիմա, երբ Հայաստանը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով աշխարհում զիջում է ընդամենը 8 երկրի, իսկ 1 միլիոնի հաշվարկով մեզանում արձանագրվող մահացության թիվն աշխարհի միջինից բարձր է 2,5 անգամ, հակահամաճարակային քաղաքականությունը հանգել է ընդամենը դիմակ կրելու քարոզին։ Իսկ հնարավորությունների մասին անգամ իշխանավորներն են մոռացել՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց իրավունքները սահմանափակելու և ֆինանսական բեռն ավելացնելու օրենսդրական նախաձեռնություններ անելով ու որոշումներ ընդունելով։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետների գնահատականներն ու առաջարկներն ի մի բերելով՝ ես հակաճգնաժամային քայլերի ու նոր հնարավորություններից օգտվելու առաջարկներ էի ներկայացրել ամիսներ առաջ (տե՛ս http://politeconomy.org/2020/04/16/%D6%85%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-40-%D5%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%B8%D5%B6-%D5%A4%D5%B8%D5%AC%D5%A1%D6%80%D5%AB%D6%81-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB-%D5%AF%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF-%D6%87/)։ Սակայն դրանք անտեսվեցին կառավարության կողմից։ Կային հնարավորություններ, որոնք չօգտագործվեցին։

Բերեմ կորսված հնարավորության մեկ օրինակ (թեև դեռ ուշ չէ և կարելի է որոշումներ կայացնել)։

Կանխատեսելով ու հիմնավորելով, որ համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցնելու է ոսկու գների աճի, մենք ապրիլ ամսին առաջարկել էինք ՀՀ պահուստային միջոցների գոնե մի մասը փոխարկել ոսկու։ Ապրիլի համեմատ ոսկու գինն այժմ աճել է ավելի քան 10 տոկոսով։ 1 տրոյան ունցիայի՝ 31,1034768 գրամ, գինը համաշխարհային շուկայում ավելի քան $1.800 է։

Մեր երկրի պահուստային ակտիվներն ապրիլին կազմել են 2,491 միլիարդ դոլար։ ՀՀ պահուստային ակտիվներում և այլ արտարժույթային ակտիվներում չի եղել ոսկի։ Պետական միջոցները բաշխվել են տարբեր համակարգերում, բայց ոսկու գնում չի իրականացվել։ Մինչդեռ ոսկու գնումը հնարավորություն կտար միջոցներ գտնել, օրինակ, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար։

Խոսքն այն մասին չէ, իհարկե, որ մեր ամբողջ պահուստները վերածեինք ոսկու, բայց դրա մի մասը հաստատ կարելի էր ուղղել ոսկու գնմանը և մենք արդեն 10 տոկոսով ավելացրած կլինեին մեր ներդրած գումարները։ Չարվեց։ Ասողին լսող չեղավ։

Փորձագիտական գնահատականներով՝ կորոնավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը կտևի առնվազն մինչև 2021–ի վերջ և աշխուժացման նախանշանները կերևան միայն 2022–ի գարնանից։ Դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեծ է լինելու ոսկու նկատմամբ պահանջարկը և՛ պետությունների, և՛ ազատ ֆինանսական ռեսուրսներ ունեցողների մոտ։ Դա իր հերթին կբերի ոսկու գների աճին։ Որոշ գնահատականներով այն կարող է հատել 2.000 դոլարի սահմանագիծը։

Տնտեսական վերելքին զուգահեռ՝ 2022–ից հետո կընկնեն նաև ոսկու գները։ Այդ փուլում արդեն կարելի է վաճառել այն։ Պետք է հետևաբար ճկուն և ակտիվ լինել՝ ճգնաժամի առաջացրած հնարավորություններից օգտվելու համար։ Թե չէ միայն բառերով ու դիմակ կրելու քարոզով ճգնաժամից չես օգտվի։ Ավելին՝ կհայտնվես ճգնաժամի փլատակների տակ ու աշխարհի հետնապահների շարքում։ Ինչպիսին որ այսօր Հայաստանն է։

Անդրանիկ Թևանյան ՖԲ Գրառում տնտեսություն

Իսրայելի վրա Իրանի հարձակման պատասխանատվությունն առաջին հերթին Նեթանյահուի վրա է. Էրդողան
Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել
Իսրայելն Իրանին պատասխան հարված հասցնելու հարցը չի քննարկել ԱՄՆ-ի հետ․ Միլլեր
ՄԱԳԱՏԷ-ն որոշել է ժամանակավորապես դուրս բերել իր տեսուչներին իրանական օբյեկտներից
Պենտագոնի ղեկավարը 2022 թվականի նոյեմբերից ի վեր առաջին անգամ զրուցել է չինացի գործընկերոջ հետ
ԱՄՆ-ը և G7-ը ուսումնասիրում են Ուկրաինային օգնելու համար ռուսական ակտիվները բացելու հնարավորությունները. Յելեն
Նեթանյահուն խուսափել է Մեծ Բրիտանիայի վարչապետի զանգից՝ Իրանի հարձակման առնչությամբ
Գերմանիայի նախագահը ապրիլի 22-24-ը եռօրյա այցով Թուրքիա կմեկնի
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքեր չի խոցի, թեև դա արեց Իսրայելի համար. Քիրբի
Ստոլտենբերգը կոչ է արել դաշնակիցներին ավելացնել ֆինանսավորումն Ուկրաինային ավելի շատ օգնություն հատկացնելու համար
Քրեական վարույթով պարտադիր պարզելու ենթակա հանգամանքներից է քաղաքացու նկատմամբ քրեական հետապնում նախաձեռնելու, նրան խոշտանգման ենթարկելու և ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության միջև կապը։
ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքով ՄԻՊ-ը կդիմի ՆԳՆ և Դատախազություն
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Ընդդիմադիրները շինծու մեղադրանքներով անազատության մեջ են պահվում․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ
ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի․ մայրուղին փակ է լինելու
Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Ավելին
Ավելին