f

Անկախ

«Մրցակցում» ենք Քաթարի, Բահրեյնի, Քուվեյթի, Չիլիի հետ․ Հայաստանը COVID 19-ի դեմ պայքարը ձախողած երկրների «պատվավոր» տասնյակում է


Հայաստանն աշխարհում առաջատարներից է 1 մլն բնակչության հաշվով նոր կորոնավիրուսի վարակակիրների թվով։ Եթե մի քանի ամիս առաջ իշխանությունները վախեցնում էին Իտալիայի ցուցանիշները կրկնելու հեռանկարով, ապա հուլիսի սկզբի դրությամբ Հայաստանի ցուցանիշները ոչ միայն գերազանցել են Իտալիային ու Իսպանիային, այլ նաև ԱՄՆ-ին։ Այժմ համառորեն պայքարում ենք արաբական երկրներից Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի և հարավամերիկյան Չիլիի հետ՝ առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար։ Ավելին, եթե հաշվի առնենք, որ 1 մլն բնակչությանը բաժին ընկնող թեստավորումների թվով բոլորովին էլ առաջատարը չենք, կարելի է ենթադրել, որ մեր դիրքերը շատ ավելի «առաջատար» են, քան պաշտոնապես երևում է։

Դիտարկենք նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողած երկրները, որոնք ունեն 1 մլն-ից ավել բնակչություն։ Վիրուսակիրների թվով առաջատարը Քաթարն է։ 2,8 մլն բնակչություն ունեցող այս երկրում մեկ միլիոնին բաժին է ընկնում 35 324 վիրուսակիր։ Քաթարը առաջատարներից է նաև թեստավորումների թվով, այստեղ 1 մլն բնակչության հաշվով թեստավորվել է 134 226 մարդ։  Զանգվածային թեստավորումները, կոնտակտավորներին բացահայտման հավելվածի կիրառությունը և այլ միջոցառումներն արդեն արդյունք են տալիս։ Եթե հունիսին արձանագրվել է օրական մինչև 1900 դեպք, ապա ներկայում թվերն աստիճանաբար նվազել են՝ հասնելով մինչև 500-ի։

Հաջորդը Բահրեյնն է։ 1,7 մլն բնակչություն ունեցող այս երկրում 1 մլն մարդու հաշվով վիրուսակիրների թիվը 16701 է։ Բահրեյնը երկրորդն է նաև թեստավորումների թվով։ Մեկ մլն-ի հաշվով այստեղ թեստավորվածների թիվը գերազանցում է 340 հազարը։

Նշենք, որ թեստավորումների թվով աշխարհում առաջատարը Արաբական Միացյալ Էմիրություններն են, որտեղ մեկ միլիոն բնակչի հաշվով թեստավորվածների թիվը գերազանցում է 350 հազարը։

Բահրեյնում վիրուսակիրների թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում կայունորեն է աճում․ օրական արձանագրվում է 400-700 դեպք։

Վատթարագույն ցուցանիշներով երրորդը Չիլին է։ Այստեղ յուրաքանչյուր միլիոն մարդուց հիվանդացել է 15070-ը։ Չիլին, որ ունի տնտեսական ծանր վիճակ, գործազրկության մեծ մակարդակ, և նաև  գործազրկությամբ պայմանավորված ցույցերը  նպաստեցին վիրուսի անկառավարելի տարածմանը, Հայաստանից առաջ է թեստավորումների ցուցանիշով։ 19,1 մլն բնակչություն ունեցող Չիլիում մեկ միլիոնին բաժին ընկնող թեստերի թիվը գերազանցում է 59 հազարը։ Մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշն ընդամենը 39 հազար է, չնայած մենք արդեն տեղում ունենք թեստերի արտադրություն և հնարավոր էր գոնե հիմա թեստավորումների թիվն ավելացնել։

Չորրորդ հորիզոնականում Քուվեյթն է մեկ բլն բնակչի հաշվով 11396 հիվանդ և 93 542 թեստավորում ցուցանիշով։  4,2 մլն բնակչություն ունեցող Արաբական թերակղզու այս երկրում ևս նոր կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողվել է։ Ըստ վերջերս արված մամուլի հրապարակումների՝ ձախողման պատճառներից մեկը երկրում տիրող կոռուպցիան է;

Եվ ահա, հաջորդում է Հայաստանը, որտեղ 1 մլն բնակչին բաժին է ընկնում 9219 վիրուսակիր և 39 855 թեստավորում։ Հայաստանում COVID 19-ի դեմ պայքարի հիմնական գործիքը դիմակներն են և սոցիալական հեռավորություն պահպանելու կոչերը։ Հայաստանում օրական կտրվածքով դրական է թեստավորվողների 27-34 տոկոսի պատասխանը։

Եթե դիտարկենք  աշխարհի բոլոր երկրների ցուցանիշները, ըստ worldometers.info կայքի  տվյալների, 1 մլն-ին բաժին ընկնող հիվանդների թվով Հայաստանն աշխարհում 10-րդն է։

COVID 19-ի դեմ պայքարը ձախողած երկրների տասնյակը հետևյալ տեսքն ունի (թվերը ներկայացված են 1 մլն բնակչության հաշվով)։

Քաթար- 35324,

Սան Մարինո-20571,

Բահրեյն- 16701,

Ֆրանսիական Գվինեա-15261,

Չիլի-15070,

Վատիկան- 14981,

Քուվեյթ-11396,

Անդորա-11066,

Մայոթ-9754,

Հայաստան-9219։

Հայաստանը բացարձակ առաջատար է տարածաշրջանում՝ իր ցուցանիշներով բազմապատիկ անգամներ գերազանցելով հարևաններին։ Այսպես (թվերը ներկայացված են 1 մլն բնակչության հաշվով)՝

Հայաստան-9219,

Իրան-2832,

Թուրքիա-2412,

Ադրբեջան-1900,

Վրաստան-237։

Մեր հարևան Վրաստանում, որի կորոնավիրուսային հաջողությունները մեր իշխանությունները նախընտրում են շրջանցել կամ կասկածի տակ դնել, 4  ամիսների ընթացքում եռապատիկ ավելի քիչ դեպք է արձանագրվել, քան Հայաստանում մեկ օրում։

Եթե աշխարհի մակարդակով մահացությունների ցուցանիշով դեռ միջին հորիզոնականներում ենք, ապա տարածաշրջանում այս հարցում ևս առաջատարն ենք։

Հայաստան -161,

Իրան-136,

Թուրքիա-61,

Ադրբեջան-8,

Վրաստան-4։

Աշխարհում նոր կորոնավիրուս

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին