Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում վրդովված գրում է Ազգային ժողովի պարգևավճարների մասին․«580 միլիոն դրամ պարգևավճարի տեսքով տրվել է 132 պատգամավորի՝ 14 ամսվա համար, որն ամսական կազմում է մոտ 240 հազար դրամ:
Համարում ենք, որ սա արդարացված քայլ է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Որ պատգամավորները ամեն ամիս 700 հազար դրամ աշխատավարձ են ստանում, Միրզոյանը դրա մասին լռել է։ Ինչպես կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը կասեր՝ սրան ո՞վ է առաջ բերել, սա առաջին պլանի բան ա՞։
Տավուշի սահմանագոտում հիվանդություններից մարդիկ են մեռնում, մարդիկ թերսնված են, ֆինանսական աջակցության համար դիմում են Տավուշի մարզպետին, մերժում է։ Այ կեղծ ժողովրդավարներ, սուտի հեղափոխականներ, ձեր սաթրմիշի վախտը մոտենում է։