f

Անկախ

Կոնսենսուսի ենք հասել, որ ԱԺ-ից պետք է վերացնենք սահմանադրական մեծամասնության ինստիտուտը. Տարոն Սիմոնյան


Նախկինում այդպես էր, ՍԴ կազմի կեսը ձեւավորում էր ՀՀ նախագահը, կեսը՝ Ազգային ժողովը, եւ այդ տրամաբանությունն աշխատել է մինչեւ համապատասխան փոփոխությունները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահը կարծիք էր հայտնել, որ գուցե ճիշտ կլինի որ ՍԴ դատավորներից երեքին նշանակի կառավարությունը, 3-ին ՀՀ նախագահը, 3-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը:

Նշենք, որ այս պահին Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ դատավորների երեքական թեկնածուների առաջարկում է կառավարությունը, ՀՀ նախագահն ու  Դատավորների ընդհանուր ժողովը, սակայն ընտրում է  Ազգային ժողովը: ՀՀ նախագահը հիշեցրել էր, որ ինքը 3 անգամ թեկնածու է ներկայացրել, որոնցից երկուսին ԱԺ-ն չի ընտրել:

«Ես հասկանում եմ, թե այդ մտավախությունը որտեղից է գալիս: 2015-ի սահմանադրական փոփոխություններով այնպիսի համակարգ ձեւավորվեց, որ փաստացի մեկ քաղաքական ուժը, որը սահմանադրական մեծամասնություն է կազմում ԱԺ-ում, ձեւավորում է ամեն ինչ: Որովհետեւ անկախ նրանից, թե ով է ներկայացնում թեկնածուներին, մեկ քաղաքական ուժը ում ուզի կնշանակի: Եթե հիշում եք ՀՀ նախագահը երկու անգամ թեկնածու ներկայացրեց, բայց մեծամասնությունը մերժեց եւ հասկացնել տվեց, որ մերժելու է բոլորին, անգամ անթերի թեկնածուներին, եթե իր ցանկացած թեկնածուին չբերի: Սա մտահոգիչ է: Սա համակարգային խնդիր է, որովհետեւ ԱԺ աշխատանքային հարաբերությունները 2015-ի Սահմանադրությամբ են նախատեսված, որտեղ սահմանադրական մեծամասնության ինստիտուտ է ամրագրված: Այս պայմաններում ձեւական է դառնում ներկայացնող մարմնի ներկայացրած թեկնածուի պահանջը»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանը հավելեց, որ ՀՀ նախագահն իր տեսակետը հայտնել է, որպեսզի սահմանադրական փոփոխությունների համատեքստում քննարկվեն նաեւ այդ լուծումները:

«Մենք հանձնաժողովում կարծես թե արդեն կոնսենսուսի հասել ենք գաղափարի շուրջ, որ ԱԺ-ից պետք է վերացնենք սահմանադրական մեծամասնության ինստիտուտը, որովհետեւ սա մեկ քաղաքական ուժի մենիշխանության դրսեւորւմ է, որը որեւէ խորհրդարանական երկրում ընդունված չէ»,-ընդգծեց ԼՀԿ ղեկավարը:

Հայաստան Տարոն Սիմոնյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թշնամին զինվորական անձնակազմի 200 կորուստ ունի․ Արծրուն Հովհաննիսյան
Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն ուղիղ
Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական զինտեխնիկան /տեսանյութ/
Ի՞նչ է ենթադրում ռազմական դրությունը
Մի քանի րոպե առաջ նորից ԱԹՍ խոցեցին մերոնք․ Արծրուն Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյանը Արցախում իրավիճակի սրման հետ կապված զանգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հայկական զինուժն արժանի ջարդ է տալիս և թշնամուն մեծ կորուստներ հասցնում
Նիկոլի ԱԺ-ում ելույթի ամենախնդրահարույց մասը.Եկեք պայմանավորվենք մի բան... Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում...
Պահեստազորայինները մեկնում են առաջնագիծ
Որպես ԱԺ ՄԻ հանձնաժողովի նախագահ, դիմել եմ միջազգային բոլոր կառույցներին. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին
Յուրի Խաչատուրով. Առավոտյան եղել եմ նախարարությունում, հիմա գնում եմ գլխավոր զինկոմիսարիատ․ 168.am
Հակառակորդի ևս մի ԱԹՍ-ի խոցումը Ստեփանակերտի երկնքում,տեսանյութ
Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Արծրուն Հովհաննիսյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն,լուսանկար
Սա 2020 թ-ի հուլիսի ՀՀ հյուսիսարևելյան սահմանի նկատմամբ ռազմական ագրեսիայի շարունակությունն է․ Լենա Նազարյան
ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին Արցախի հետ շփման գծում ապահովել բոլոր միջոցները՝ քաղաքացիական անձանց կյանքը խնայելու համար
Կոչ ենք ուղղում Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն իր մասնակցությունը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում ու մարտական դիրքերում իրավիճակը վերահսկելի է ու կայուն. Հունան Պողոսյան
Խորհրդարանական երկրում ոչ մի կոնֆիդենցիալ բան չի կարող լինել. Էդմոն Մարուքյան
Ես կնախաձեռնեմ հավաք եւ կմեկնենք սահման. Արթուր Վանեցյան
«Կազմուպատրաստ եղեք». Սասուն Միքայելյանը հրահանգ է տվել երկրապահներին
Մոսկվայից ՀՀ չվերթների բացակայության մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն
Թբիլիսին պատրաստակամություն է հայտնել նպաստել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապաէսկալացիային
Աննա Հակոբյանը Արցախի նախագահի տիկնոջ հետ տեսակցել է վիրավոր զինվորներին
Ավելին
Ավելին