f

Անկախ

Մարմնավաճառության ոլորտի կարգավորման կարևորության մասին


Նախօրեին ոստիկանության կողմից մարմնավաճառությամբ զբաղվող անձանց հավաքատեղիներ հայտնաբերելու նպատակով իրականացված գործողության ֆոնին, հատկապես երկրում առկա կորոնավիրուսային համաճարակի պայմաններում, կրկին բավականաչափ օրակարգային է դառնում ոլորտի կարգավորման հարցը։ Իսկ խնդրի հանգուցալուծումը ենթադրում է ընդամենը 2 ուղղություն՝ կա՛մ օրինականացնել(լիովին վերահսկել), կա՛մ արգելել(հնարավորինս վերացնել) մարմնավաճառությունը։ Երրորդ՝ մասնակի վերահսկողության ճանապարհը, որով շարժվում է ոլորտն այսօր, անընդունելի է։

Վերոնշյալի համատեքստում, օրինակ, Իսրայելում արդեն ս․թ․ հուլիսի 10-ին ուժի մեջ է մտնելու մարմնավաճառությունն արգելող օրենքը, ըստ որի՝ ինտիմ բնույթի ծառայություններ առաջարկելը կամ դրանցից օգտվելը համարվում են քրեական հանցագործություն։

Օրենքը ենթադրում է նախ և առաջ ոլորտի ամբողջական մշտադիտարկում, հաշվառում, որի արդյունքում պարզ է դարձել, որ Իսրայելում գործում է շուրջ 14 հազար մարմնավաճառ(12600 կին, 400 տրանսսեքսուալ, մոտ 600 տղամարդ)։

Օրինանախախտները կարող են պատժվել ինչպես վարչական տուգանքներով՝ 1150$-21700$-ի չափով, այնպես էլ ազատազրկմամբ։

Իսկ ամենակարևորը՝ ոլորտի ներկայացուցիչների համար քառամյա վերականգնողական ծրագրի նախաձեռնումն է, որը ենթադրում է զգալի ֆինանսական միջոցների ներդրմամբ(մոտ 30 մլն դոլար)՝ վերականգնողական և վերաինտեգրման քաղաքականության իրականացում՝ սոցապահովության, առողջապահության, կրթության նախարարությունների և ոլորտային այլ պետական կառույցների համատեղ գործունեության արդյունքում։

Ծրագրային գործողությունները ենթադրում են ճգնաժամային կենտրոնների, ժամանակավոր կեցավայրերի բացում, մարմնավաճառների ֆիզիական և հոգեկան առողջացում, մասնագիտությունների ուսուցում, վերապատրաստում, նախնական ֆինանսական աջակցություն, աշխատանքով ապահովում, ժամանակավոր վերահսկում և այլն։

Հայաստանի պարագայում նախևառաջ կարևոր է ընտրել ոլորտի կարգավորման ճանապարհը։ Դրանից հետո ցանկացած ուղղությամբ առկա են աշխարհում հաջողված փորձի տարբեր օրինակներ, որոնցից յուրաքանչյուրը կարելի է ադապտացնել նաև մեր երկրի համար։

Արմեն Պետրոսյան ՖԲ Գրառում մարմնավաճառություն նոր կորոնավիրուս

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին