Փետրվարի 6-ին Բաքվում մեկնարկել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստը։
Նիստին մասնակցում են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Ղրղզստանի արտգործնախարար Չինգիզ Այդարբեկովը, Ղազախստանի արտգործնախարար Մուխտար Տլեուբերդին, Ուզբեկստանի արտգործնախարար Աբդուլազիզ Քամիլովը և Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը։ Նիստն անցկացվել է մամուլի համար դռնփակ պայմաններում։