f

Անկախ

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն. Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Իշխանությունը, օգտագործելով բոլոր անբարո գործիքները եւ թքած ունենալով մարդու իրավունքի ու մեր անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի վրա, տարածում է իմ «մեսենջեր» օգտահաշվից հանված ձայնայինից մի հաղորդագրություն, ինչը փորձ է արվում ներկայացնել որպես արհամարհանքի խոսք Սփյուռքի մեր հայրենակիցների հասցեին։ Այս օրերին Սփյուռքում ապրող իմ բազմաթիվ հայրենակիցների, ում հետ ունեմ անձնական շփումներ, ես բացատրել եմ իշխանության կեղտոտ այս քայլի մեխանիկան, բայց հիմա հարկ եմ համարում այս ձեւաչափով եւս անդրադառնալ խնդրին։

Հարգելի՛ իմ սփյուռքահայ քույրեր եւ եղբայրներ, որ տարբեր պատճառներով արտագաղթել եք Հայաստանից եւ ձեզանից շատերը ստիպված են եղել լքել հայրենիքը բազմաթիվ օբյեկտիվ պատճառներով։ Եւ այսպես. ի՞նչ է եղել իրականում. ինձ, իմ անձնական «մեսենջերի» վրա Սփյուռքում ապրող մի կին գրում է անձնական վիրավորանքներ, ինձ եւ իմ ընտանիքին, գրում է չարացած եւ անթաքույց ատելության խոսքեր։ Ես սույն տիկնոջը, կրկնում եմ, բացառապես սույն տիկնոջը պատասխանում եմ այն, ինչը այս իշխանությունը, խախտելով իմ անձնական նամակագրության անձեռնմխելիության իրավունքը, հանրայնացնում է, եւ ինչը ես ինքս տեղադրեցի ֆեյսբուքյան իմ էջում` կից պարզաբանմամբ։ Ու սա փորձ է արվում ներկայացնել որպես Սփյուռքի մեր հայրենակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք։

Իմ սիրելի՛ հայրենակիցներ, ես ցավում եմ, որ որոշ շրջանակների հաջողվեց իմ խոսքերը, ուղղված ինձ ու իմ ընտանիքին վիրավորած կոնկրետ անձին, անբարո ձեւով խեղաթյուրել եւ ձեզանից շատերի մոտ արդարացի վրդովմունք առաջացնել։ Կարծում եմ, ձեզանից յուրաքանչյուրը, եթե վիրավորեին ձեզ եւ ձեր ընտանիքը, կվարվեիք նույն կերպ եւ կպատասխանեիք վստահաբար շատ ավելի կոշտ։ Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, գիտեմ ինչ հզոր ուժ է հայկական Սփյուռքը եւ գիտեմ, թե հայապահպանության ու Հայաստանն ու Արցախը շենացնելու գործում ինչ անուրանալի ավանդ ունեն Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։

Բայց ես շարունակելու եմ չհանդուրժել թշնամանքն ու հայհոյանքը, ես շարունակելու եմ չհանդուրժել հասարակությունը ատելությամբ սնելու ցանկացած քայլ, ով էլ դա կանի եւ որտեղ էլ այդ անձը կապրի։ Որովհետեւ ատելությունն ու թշնամանքը պարզապես կազմաքանդում են երկիրը եւ մեզանից յուրաքանչյուրի պարտքը պետք է լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, աշխարհի որ ծայրում, կասեցնել ատելության այս գեներեցիան ու բռնել ատելություն ու թշնամանք տարածողի ձեռքը։
Ես ներողություն եմ խնդրում Սփյուռքում ապրող իմ բոլոր հայրենակիցներից, եթե կոնկրետ անձին ուղղված իմ խոսքը իրենք այլ կերպ են ընկալել եւ ասում եմ ձեզ, որ դուք հզոր եք, դուք ուժեղ եւ դուք եք մեզ հետ միասին, ինչպես արել եք մշտապես, Հայաստանն ու Սփյուռքը շեն ու ամուր պահողը։ Ու անկեղծորեն ակնկալում եմ, որ մեզ հետ միասին կպայքարեք մեր բոլորի հայրենիքը ատելության ու թշնամանքի այս կործանարար ուղին կասեցնելու համար։

Առողջ եղեք ու Աստված բոլորիս հետ։

Նաիրա Զոհրաբյան ՖԲ Գրառում

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին