«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը խախտել է հանրապետություն նավթ մատակարարելու իր պարտավորությունները: Գրում է Gazeta.ru-ն:
Լուկաշենկոն հիշեցրել է, որ կնքված պայմանավորվածությունների համաձայն, Մոսկվան պետք է տարվա ընթացքում Մինսկին ամսական 2 միլիոն տոննա նավթ մատակարարի:
Սակայն Լուկաշենկոյի խոսքերով՝ հունվարին մատակարարվել է 500 հազար տոննա նավթ, այսինքն՝ պայմանավորվածված քանակի մեկ քառորդը:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ունեցած հանդիպումն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում Լուկաշենկոն հայտարարել էր Միացյալ Նահանգների և Բելառուսի հարաբերություներում սառնության ժամանակաշրջանի ավարտի մասին;