Փետրվարի 6-ին, ժամը 07:00-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի կենտրոնական փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվաքար թաղամասի Գեդեոն Միքայելյան փողոցի 6-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:29-ին մարվել՝ 07:37-ին:
Մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (6 քմ):