Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 172 հազար նոր դեպք: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնել է կազմակերպության հատուկ կայքը:
Ընդհանուր առմամբ, աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսի ավելի քան 11,5 միլիոն դեպք:
Ընդ որում՝ աշխարհում մահացությունների ընդհանուր թիվը գերազանցել է 535 հազարը:
Այս պահին դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել է Ամերիկյան տարածաշրջանում՝ 5,9 միլիոն մարդ:
Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կորոնավիրուսի պանդեմիան գագաթնակետին դեռևս չի հասել: