«Известия» պարբերականի փոխանցմամբ՝ բժիշկ-մաշկաբան Տատյանա Եգորովան հայտարարել է, որ մարդկանց մոտ մազաթափության երկու հիմնական պատճառները սթրեսն ու օրգանիզմում երկաթի պակասն են։ Գրում է Gazeta.ru-ն։
Փորձագետի խոսքերով՝ ուժեղ սթրեսից հետո մազաթափությունը կարող է միանգամից չսկսվել, այլ մի քանի ամսվա ընթացքում: Նա նշել է, որ ուժեղ ապրումները այս խնդրի շատ տարածված պատճառն են, և այն լուծելու համար պետք է խորհրդակցել բժշկի հետ, որը վիտամիններ կնշանակի:
Մազաթափության հանգեցնող երկրորդ գործոն կարող է լինել երկաթի պակասը: Եգորովայի խոսքերով՝ երկաթի պակասը լրացնելուց հետո մազերը դառնում են ավելի խիտ և ուժեղ;