ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն պատմել է, որ ստացել է նոր տիպի COVID-19- ի կորոնավիրուսի թեսթի պատասխանը: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ թեստի արդյունքը դրական է եղել: Ավելի վաղ Բոլսոնարուն հայտարարել էր, որ իր մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել։
Բրազիլիան Միացյալ Նահանգներից հետո վարակվածների և մահացու ելքերի թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում։
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին:
Ընդհանուր առմամբ, աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 11 միլիոնը, ավելի քան 500 հազար մարդ մահացել է կորոնավիրուսից: