f

Անկախ

Առաջին ընթերցմամբ չենք ընդունելու Սահմանադրական այս փոփոխությունը եւ այն դրվելու է հանրաքվեի. Վահագն Հովակիմյան


Այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը անդրադառնալով Սահմանադրական փոփոխությունների նախագծին, որը նախատեսում է, որ 2018-ի ապրիլից առաջ ընտրված ՍԴ անդամների լիազորությունները դադարեցվում են, ասաց, որ այսօր Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական փոփոխությունները ԱԺ-ի կողմից չընդունվելու դեպքում խորհրդարանը կարող է 3/5-ով որոշել հարցը դնել հանրաքվեի։

«Խորհրդարան՝ սահմանադրական դատարան դիմելու ընթացակարգը սահմանված է ԱԺ կանոնակարգ օրենքով, որը վերաբերում է 2-րդ ընթերցումից առաջ, իսկ առաջին ընթերցմամբ չընդունվելու դեպքում կանոնակարգ օրենքը որեւէ հիշատակում չի անում։ Առաջին ընթերցմամբ չընդունվելը ԱԺ կանոնակարգ օրենքով կարգավորված չէ, այդ թվում կարգավորված չէ, թե առաջին ընթերցումից առաջ արդյոք պետք է խորհրդարանը դիմի ՍԴ, բայց միանշանակ ամրագրված է, որ Սահմանադրության 202-րդ հոդվածի երրորդ կետի ուժով, եթե չի ընդունվում սահմանադրական փոփոխությունը խորհրդարանը կարող է 3/5-րդով որոշում կայացնել եւ դիմել հանրաքվեի»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սահմանադրության 168-րդ հոդվածը նախատեսում է, որ ՍԴ-ն մինչեւ Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը, Վահագն Հովակիմյանն ասաց. «168-րդ հոդվածը սահմանում է ՍԴ-ի լիազորությունները: Լիազորություն ունենալն ինքնին չի ենթադրում պարտադրություն: Մենք ունենք մի իրավիճակ, երբ ԱԺ կանոնակարգը կարգավորում է երկրորդ ընթերցման փուլը, չի կարգավորում առաջին փուլը. Եւ մենք ունենք 202-րդ հոդվածի 3-րդ կետ, որն ԱԺ-ին տալիս է լիազորություն: Այսինքն ԱԺ լիազորությունը չի կարող ստորադասվել խնդրի չկարգավորված չլինելուն: Այսինքն այն հանգամանքը, որ խնդիրն այս պահին բաց է թողնված, չի կարող հիմք հանդիսանալԱԺ լիազորությունը սահմանափակելու համար»:

Նա պարզաբանեց իրենց ընտրած մարտավարությունը. «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու Սահմանադրական այս փոփոխությունը եւ օգտվելով Սահմանադրության 202-րդ հոդվածի երրորդ կետով իրեն տրված լիազորությունից, եւ Սահմանադրության անփոփոխելի երկրորդ հոդվածի ուժով, հարցը ներկայացվելու է հանրաքվեի: Իսկ հանրաքվեից ավելի ժողովրդավարական ու իրավական մեթոդ աշխարհը դեռ չի հնարել»:

Վահագն Հովակիմյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին