Չեխիայում երկու գնացքներ են բախվել։ Այդ մասին հայտնում է Sputnik գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Հաղորդվում է, որ առնվազն երեք մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Գործակալության տվյալներով՝ բախումը տեղի է ունեցել Կառլովի Վարի քաղաքի և Պեռնինկ գյուղի միջև ընկած տարածքում: Պատահարի հանգամանքները պարզվում են: