Politico թերթի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը The New York Times պարբերականում հրապարակված հոդվածից հետո հետաքննություն է սկսել, որպեսզի պարզի, թե ում շնորհիվ է Ռուսաստանի և Թալիբանի դավադրության վերաբերյալ հետախուզության արտահոսք առաջացել։ Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն, կասկածյալների շրջանակը նեղացրել է մինչև տաս անձանց, որոնք հետախուզական ծառայությունների տվյալների մուտք են ունեցել:
Հունիսին The New York Times պարբերականը մի հոդված հրապարակեց, որում նշված էր, որ Ռուսաստանը դրդել է «Թալիբան» խմբավորման զինյալներին հարձակվել Աֆղանստանում միջազգային կոալիցիայի զորքերի վրա: Ռուսական կողմը հերքում է այդ տեղեկությունը, «Թալիբանը» ևս պնդում է, որ հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: