f

Անկախ

Նախագիծը պետք է ԿԳՄՍ նախարարության կողմից հետ կանչվի. «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը


«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձեւելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը,  Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման եւ, ամենակարեւորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման: Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը համավարակով պայմանավորված արտակարգ դրության այս խառնակ ժամանակներում շրջանառության մեջ է դրել հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգի որոշման հույժ խնդրահարույց նախագիծ, որը հանրության լայն շրջանակներում արդեն դժգոհությունների եւ պառակտումների տեղիք է տալիս, քանզի այս որոշմամբ նախատեսվելու է կրճատել դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը՝ վերաբաշխելով դրանք բնագիտական առարկաների միջեւ, զուգահեռաբար խոսվում է մայրենիի եւ օտար՝ ռուսերեն, անգլերեն լեզուների ժամերի համադրելիության մասին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլեւս առանձին չի դասավանդվելու, փոխարենն առաջարկվում է այդ առարկայի տարբեր բաժինները զետեղել ավագ դպրոցի պատմական եւ հասարակակագիտական այլ առարկաների ուսումնական ծրագրերում՝ առանց բացատրելու, թե ինչպե՛ս եւ ի՛նչ ծավալով:

«Ժառանգություն» կուսակցությունը մտահոգությամբ արձանագրում է, որ հանրակրթության ռազմավարական ծրագրի բացակայության պայմաններում ԿԳՄՍ նախարարության այսպիսի գործելակերպը՝ հատվածական քայլերով վերաձեւելու ընդունված առարկայացանկն ու ժամաբաշխումը,  Հայաստանում կարող է հանգեցնել կրթության ամբողջականության որակի ակնհայտ անկման եւ, ամենակարեւորը, մասնագիտական ու քաղաքացիական հանրության առճակատման:

ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածի երկրորդ կետում ամրագրված է, որ «հայոց լեզուն եւ մշակութային ժառանգությունը պետության հոգածության եւ պաշտպանության ներքո են»: Հայ եկեղեցու պատմությունը սոսկ կաթողիկոսների գահակալության ժամանակագրություն չէ, այլ մեր ազգային ինքնության, մշակույթի մի հզոր բաղադրիչ, մեր ոգու պատմություն իր բոլոր խիզախումներով եւ անկումներով, ուստի հայոց լեզվի եւ մեր ազգային ինքնության մշակութային տարբեր բաղադրիչների ուսուցումը եւ՛ դպրոցներում, եւ՛ բուհերում պետք է դառնա առանձնահատուկ ուշադրության առարկա: Նշում ենք, որ այս եւ այլ բոլոր առարկաների ծրագրերի ու դասավանդման ոլորտում առկա են խնդիրներ, բայց այդ խնդիրները չեն կարող հանգուցալուծվել միակողմանի, հապճեպ՝ առանց մասնագիտական հանրության շահագրգիռ բոլոր կողմերի կարծիքների վերլուծության:

Առանց հանրային լայն քննարկումների նման որոշումների ընդունումը մեզ ավելի կհեռացնի ազգային մրցունակ պետություն զարգացնելու մեծ նպատակից: 21-րդ դարը ազգային կայացած պետությունների մրցակցության ժամանակաշրջանն է, որտեղ հաղթում եւ դիմակայում են իրենց պատմությամբ ու լեզվով հպարտ, գիտակ պետությունները:

«Ժառանգությունը» համոզված է, որ  այս նախագիծը պետք է նախարարության կողմից հետ կանչվի, եւ մասնագիտական հանրության հետ ծավալված քննարկումների, համերաշխության, միմյանց կարծիքը հարգելու մթնոլորտում կմշակվեն 21-րդ դարի Հայաստանի Հանրապետության հանրակրթությանն անհրաժեշտ չափորոշիչներ եւ ռազմավարություն:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն»։

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ Ժառանգություն կուսակցություն

Այլ հոդվածներ հեղինակից

Ախալքալաքում անկարգությունների պատճառը 27-ամյա երիտասարդի սպանությունն է. Tert.am
Կրակոցներ ու անկարգություններ Ախալքալաքում, կան զոհեր. տեսանյութ
Ռոբերտ Նազարյանը կմնա ազատության մեջ
Չինաստանում վիրուս  է տարածվում,  որը կարող է մահվան հանգեցնել 
Լիբանանի վարչապետը՝  Բեյրութում տեղի ունեցած պայթյունի պատճառի մասին
Հարավային Կորեայում  հորդառատ  անձրևների և սողանքների հետևանքով 26 մարդ է զոհվել
ԱՄՆ-ում  մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 58 հազար դեպք է հայտնաբերվել
  Բեյրութում  անկարգությունների  ընթացքում  տուժածների թիվը  130-ի  է հասել
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. վերջինս կողաշրջվել է. կա 5 վիրավոր
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը
Բեյրութի պայթյունի հետևանքով հայ միանձնուհի է մահացել 
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից
Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
. Ում մտքով կանցներ, որ տասնամեակներ անց, կհորինվի ,,ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ,, փքուն մի անանուն ՊԱՇՏՈՆ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ամենալավ դաշնակիցը
Չգիտենք, թե ՀՀ ներթափանցած պակիստանցիները Թուրքիայի հրահանգով երբ կպայթեցնեն երկիրը ներսից. Ղազինյան
Ողբամ էն կառավարությանն ու իր ղեկավարին, որ թաքնվում են վարակի ետևում՝ ամռան տապին...
«Ալրաղացի Լյովիկ»-ի նկատմամբ կալանավորումը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Եկեք միասին ճակատ կազմենք ու միասնաբար պայքարենք նիկոլա-սինանյանական ազգադավ այդ ծրագրի դեմ
Գյումրու ռեստորանում 40-ից ավելի մարդու թունավորման գործը դատարանում է
Արցախը ՄԱԿ–ի պրոտեկտորատի տակ դնելը նոր պատերազմի պատճառ կարող է դառնալ. Ստեփան Դանիելյան
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելի քան 60 մարդ է անհետ կորել
Նախագահ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության Բերդի արտադրամաս
Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները, բացի Հանրայինից, անդրադարձել են Ամուլսարին․ «Մեդիա պաշտպան»
Ավելին
Ավելին