f

Անկախ

«Սա քայլ է վարչապետի թիկունքից. 34 տարվա թալանչի համայնքապետին հետ են բերում». Եղեգնուտում վիճակը լարված է


Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում այս պահին լարված իրավիճակ է. գյուղացիները դուրս են եկել փողոց և պահանջում են, որ նախկին համայնքապետը չվերականգնվի իր պաշտոնում։ Նշենք, որ դատարանի որոշմամբ համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը, որը 2018թ․ հեղափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, դատարանի որոշմամբ վերականգնվել է իր պաշտոում:

«Ես չգիտեմ, թե ոնց են այս ամենը ներկայացրել վարչապետին, բայց սա քայլ է իր թիկունքից. Հեղափոխական տղերքին ուզում են կոտրած լինեն, չի ստացվելու: Արյան գնով ենք ձեռք բերել, արյան գնով էլ պահելու ենք: «Իմ քայլի» պատգամավորներ ո՞ւր եք, ձեր մարդիկ են էստեղ: Պահանջում ենք մարզպետին եւ «Իմ քայլի» պատգամավորներին: Թող գան բացահայտեն, թե ով է այս ամենը վարչապետի մեջքի հետեւում կազմակերպել: Համայնքապետարանը չի աշխատելու: Ո՞վ իրավունք ունի գյուղացիների փոխարեն նստի որոշի, թե ով է մեր գյուղը ղեկավարելու»,-ասացին գյուղացիները:

Նրանք հայտարարում են, որ նախկին համայնքապետը տարիներ շարունակ թալանել է գյուղը. «Նախկին համայնքապետը հրաժարական տվել գնացել է, ժամանակավոր պաշտոնակատարը 2 տարի աշխատել է, հիմա մարզպետը քնել-հելել ա, որոշել է, որ հին 34 տարվա ղեկավարը հետ գա ու նորից ղեկավարի՞: Երկու տարի խախանդ ապրում էինք, ծրագրեր էր իրականացնում նու համայնքապետը, հիմա նորից սարքում են լարվածություն: Նորից ուզում են բերեն հանրապետական թալանչի: Մենք բարկադային պայքար ենք սկսելու, եթե հարցը չլուծեցին»:

Գյուղացիներից մեկը նշեց, որ նախկին համայնքապետը 36 տարի կերել է ժողովրդին. «Երեխեքը տանից դուրս չէին գալիս, պատերազմ էր, իսկ այս ընթացքում ամեն ինչ խաղաղվել էր: Հիմա ուզում են հետ բերեն Ռազմիկ Մարգարյանին»:

«2018 թվականին մեր համայնքում ևս եղավ հեղափոխություն, նախկին թալանչի հանրապետական Ռազմիկ Մարգարյանը ժողովրդի ճնշմամբ հրաժարականի դիմում ներկայացրեց, դրանից հետո ժողովրդի ցանկությամբ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց: Այս ընթացքում գյուղում արվել են այնպիսի բաներ, ինչի մասին մեր համայնքը 30 տարի երազել է: Մենք ունենք մաքուր խմելաջուր որդնած ջրի փոխարեն: Գյուղ մտնող ճանապարհները կառուցվել են:

Հիմա ուզում է վերադառնա իր պաշտոնին, որպեսզի նորից թալանը շարունակվի: Մենք պահանջում ենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը գա մեր հարցերին պատասխանի: Մենք պայքարել ենք հեղափոխության համար: Եթե պետք է մեր համայնքապետը հետ վերադառնա, ուրեմն եկեք Սերժ Սարգսյանին էլ բերենք դնենք վարչապետ, գնանք մեր հին կյանքով ապրենք»,-ասաց մեկ այլ քաղաքացի՝ հավելելով, որ հանրապետական նախկին գյուղապետի հետ գալն ավելի վտանգավոր է, քան՝ կորոնավիրուսը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանի որոշումով համայնքի ղեկավարի պաշտոնում պետք է վերականգնվի նախկին համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը, իսկ այսօրվա ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը պետք է հեռանա:

Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Արմավիրի մարզ

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին