f

Անկախ

Ղևոնդ Ալիշան-200                              ԱՄԵՆԱԲԵՂՄՆԱՎՈՐ  ԳՐԻՉ  ՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԸ


  Առաջին անգամ է ի մեր պատմության,որ լսվի այս պանծալի,
այլև նորափառ կոչումն  ՀԱՅՐԵՆԱՍԵՐ։
                                                                                                                             Ղևոնդ Ալիշան
<<Հայապատում>>,Վենետիկ,1901թ․


Հայերի մեջ մինչև այժմ ամենաբեղմնավոր գրիչը ունեցել  է       բանաստեղծ, բանասեր,պատմաբան,աշխարհագրագետ,թարգմանիչ Ղևոնդ Ալիշանը (Քերովբե Ալիշանյան-Կ․Պոլիս  6(18)7 1820-Վենետիկ 9(22)1901)։

Եթե մեկտեղվի և հրատարակվի նրա գիտական և գրական հսկայական ժառանգությունը,ապա այն կկազմի ավելի քան 50 մեծադիր հատոր։
1847-60-ին<<Բազմավեպ>>հանդեսումՆահապետ ստորագրությամբ,Ալիշանը հրատարակել է մի շարք բանաստեղծություններ ու պոեմներ։ (<<Ողբամ զքեզ,Հայոց աշխարհ>>,<<Հրազդան>>,<<Հայոց աշխարհիկ>>,<<Պլպուլն Ավարայրի>> և այլն։)Ալիշանի ծավալուն գործերից շատերը նվիրված են  հին Հայաստանի աշխարհագրությանը (<<Շիրակ>>,<<Սիսուան>>,<<Այրարատ>>,<<Սիսական>>)։

Դրանք հանրագիտական բացառիկ արժեքներ ունեցող գործեր են։ Ալիշանը գրել է <<Բաժինք Հայոց մեծաց>>խորագրով  742 տողանոց մի պոեմ, որը 1868-ին տպագրվել է <<Բազմավեպ>> հանդեսում։  Այդ պոեմում  նա տալիս է հին Հայաստանի ամբողջական նկարագիրը,ըստ 15 նահանգների (աշխարհների),նշում բոլոր գավառները,գյուղերի մի մասը իրենց հին ու նոր անվանումներով,տալիս դրանց ստուգաբանությունները,հիշատակում այդ վայրերում տեղի ունեցած իրադարձությունները, և դա այն դեպքում,երբ Ալիշանը Հայաստանում երբեք չի եղել։Այդ պոեմը Հայաստանի տեղանունների չափածո բառարան է գրված բանաստեղծական շքեղ լեզվով։
Ալիշանի գործերից են նաև <<Հայբուսակ,կամ հայկականբուսաբանություն>>,<<Հայապատում>>,<<Հայ-Վենետ>>,<<Հուշիկք հայրենյաց հայոց>>, <<Հայաստան  յառաջ, քան զլինելն Հայաստան>>,<<Նշմարք հայկականք>>։

Պատմական աշխարհագրությունը որպես գիտություն Հայաստանում ձևավորվել 18-19-րդ դարերում Ղ․ Ինճիճյանի,Ղ․ Ալիշանի աշխատություններով։
Ժամանակները հոբելյանական չեն,մոլեգնում  է թագավիրուսը,ցավալի կորուստներ ենք ունենում։ Կարծում եմ վատ չէր դիտվի այս հրապարակման առիթով էլ անձնվեր աշխատանքի համար մեկ անգամ ևս շնորհակալություն ասել մեր բուժաշխատողներին։

Հոբելյանը այնուամենայնիվ մնում է լավ առիթ,որ մեկ անգամ  ևս արժևորվի այս մեծ հայի անցած ճանապարհը։Կարող են լինել առցանց քննարկումներ,ինչու չէ նաև անվանակոչություններ (գրադարաններ,մշակութային օջախներ)։

Հ․գ-Մեր ժողովրդի դարավոր պատմության մեջ երևելի հետք է թողել  նաև  Ղևոնդ Ալիշանի դրամատուրգ եղբայրը՝ Սերովբե Ալիշանյանը (1822-1903),ով եղբայրական հարազատության ուժով,

թե նախախնամության ցանկությամբ ապրել է այնքան (81 տարի),որքան Ղևոնդ Ալիշանը։
                                                                                                     

   Վաղարշակ  Ղորխմազյան
 

Ղևոնդ Ալիշան հոբելյան Վաղարշակ Ղորխմազյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին